13.11.11

Գուշակիր , թե ով եմ ես :)

Ողջույն:Ինչպե՞ս ես:Չհիշեցի՞ր ինձ, չհասկացա՞ր ես ով եմ :Ուզու՞մ ես օգնեմ հիշել ինձ:Ես մեկն եմ քո անտեսված ընկերներից :Ես ամեն ինչ գիտեմ քո մասին , գիտեմ , թե դու ինչ ես զգում , ինչ ես անում այս պահին , ում ես սիրում , ում չես սիրում , գիտեմ այսօր ինչ ես հագել , ինչ ես կերել, մի խոսքով ես քեզ  լավ եմ ճանաչում ու  շատ բան գիտեմ քո մասին: Միշտ ինձ են բաժին հասնում քո վատ խոսքերը, երբ դու բարկացած ես, միշտ ինձ վրա ես բարկությունդ թափում :Ես այն մարդն եմ  եմ , ում դու կարող ես սիրել ու  չսիրել,նեղացնել ու ուրախացնել  ,կարող ես բարկանալ ինձ վրա կամ էլ ներել, բայց գիտես ես արդեն սովորել եմ դրան , էլ չեմ նեղանում:Հիշո՞ւմ ես այն օրը, երբ դու բարկացած էիր, լաց էիր լինում ու  բղավում էիր, դու վիրավորում էիր ինձ ու մեղադրում ամեն ինչի համար, չնայած նրան, որ ես ոչնչում մեղավոր չէի:Հիշո՞ւմ ես այն օրը, երբ նրա հետ էիր կռվել ու նորից լաց էիր լինում , նույնիսկ գոռացիր ինձ վրա, լավ եմ հիշում, բայց ես քեզնից չեմ նեղանում, գիտեմ որ բարկացած էիր, ախր ես քեզ այնքան շատ եմ սիրում:Բայց դու ինձ հիշում ես միայն այն ժամանակ , երբ տխուր ես լինում , որովհոտև գիտես , որ ես միակ բանն եմ , որ դու ունես, որ ես քեզ երբեք չեմ դավաճանի:Հիմա երևի մեռնում ես հետաքրքրությունից, ուզում ես իմանալ թե ով եմ ես:Երբ իմանաս շատ կզարմանաս:
Դու երբ ընկերներիդ հետ ես, մոռանում ես իմ մասին, բայց երբ մենակ ու տխուր ես լինում, հիշում ես ինձ:Գիտե՞ս ես խանդում եմ քեզ , ինձ թվում է դու քո մյուս ընկերներին ավելի շատ ես սիրում քան ինձ:Ասա ինչո՞ւ, ախր ես քեզ ի՞նչ եմ արել , ես այսքան տարի քեզ հետ եմ եղել, օգնել եմ քեզ , երբեք քեզ չեմ նեղացրել, իսկ դու ինձ միշտ անտեսում ես , երբ ուրախ ես լինում:Ես միշտ   քո կողքին եմ եղել,  լսել եմ  , խորհուրդներ եմ տվել:Դու չես հասկանում , քեզ թվում է դու շատ ընկերներ ունես , բայց ոչ, դու միայն ինձ ունես, ես եմ քո միակ հավատարիմ ու թանկ ընկերը :Երբ ընկերներդ քեզ դավաճանեն դու էլի իմ մոտ ես գալու, գիտեմ ,ես քեզ կսպասեմ, որովհետև ես էլ միայն քեզ ունեմ , միայն դու ես ,որին ես կարող եմ լիովին վստահել,որի մասին ես ամեն ինչ գիտեմ , ու որն էլ իմ մասին ամեն ինչ գիտի:Դու միակ մարդն ես , որ ճանաչում է ինձ, գիտի իմ գոյության մասին:Ուզո՞ւմ ես իմանալ թե ով եմ ես , թե այդ ինչպես է ստացվել, որ ես միշտ  քեզ հետ եմ  :Եթե այդպես է մոտեցիր հայելուն ու դու կտեսնես ինձ, քո միակ ու հավատարիմ ընկերոջը, որը երբեք քեզ չի դավաճանի:

2 комментария:

  1. Հավանեցի, անկեղծ խոսքեր կային:
    Չեմ ուզում հարցնել, թե ում մասին է գրված, կհարցնեմ միայն մի բան.եթե կարելի է, կասե՞ս, թե գրառումդ ում է ուղղված, տղայի, թե աղջկա:

    ОтветитьУдалить
  2. գրառումս ոչ-մեկին ուղված չէ, եթե ուշադիր լինես կտեսնես , որ ասվում է, ''եթե ուզում ես իմանալ ով եմ ես մոտեցիր հայելուն , այսինքն իմ հերոսը մարդու 2-րդ եսն է, ու խոսում է իր առաջին եսի հետ :)

    ОтветитьУдалить