1.11.11

Շոկոլադ :)






  Տանը  նստած սուրճ եմ խմում ու մտածում եմ համեղ շոկոլադի մասին , թե ինչքան լավ կլիներ , որ հիմա գիշեր չլիներ ու ես կարողանայի գնալ ու համեղ շոկոլադ գնել :Քա~ղցր, համե~ղ , ուզացս մեծ բան չէ , ընդամենը մի կտոր շոկոլադ :Նստած երազում եմ  ու որոշեցի մի նյութ գրել շոկոլադի մասին:
Æëå³Ý»ñ»Ý chocolate, ³óï»Ï»ñ»Ý` chokolatl – ϳϳáÛÇ ë»ñÙ»ñÇó å³ïñ³ëïí³Í ÁÙå»ÉÇù է:Մայաները  շոկոլադը համարում էին ծառերին աճող հարստություն :Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոլոլադ պատրաստեց Կորտեզը' կոլոմբոսի արշավախմբից , սակայն , իսպանացիներին այն չափազանց դառը թվաց ու նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ:
Շոկոլադի օրը նշվում է հուլիսի 11-ին:Շոկոլադը պարունակում է տարրեր, որոնք նպաստում են հոգեբանական վերականգնմանը ու մարդու հանգստին :Նաև ասում են , որ շոկոլադը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
Դառը շոկոլադը  լավ է ազդում ատամների ու լնդերի վրա, շոկոլադի մեջ կան այնպիսի նյութեր  որոնք խոչընդոտում են մանրէների առաջացմանը բերանի խոռոչում  ու պաշտպանում ատամները կարիեսից :Պարզվում է, որ շոկոլադը ինքնազգացողությունը լավացնելու լավ միջոց է:Մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը:
Ցավում եմ այն մարդկանց համար , որոնք մտածելով որ շոկոլադը գիրացնում է, որոշել են շոկոլադ չուտել : Ես ուղակի խորհուրդ կտամ նրանց , որ մոռանան  բոլոր տեսակի դիետաների մասին ու սկսեն շոկոլադ ուտել, որովհետև իմ կարծիքով շոկոլադը ամենահամեղ բանն է աշխարհում , ու շոկոլադից հրաժարվելը մեծ հիմարություն է: :Այս ամենը գրելով սկսեցի ավելի շատ շոկոլադ ուզել :) , բայց ինչ արած ,ստիպված եմ սպասել մինչև առավոտ :Ավելի լավ է պատկերացնեմ , որ բաժակիս մեջ սուրճի փոխարեն տա~ք  շոկոլադ է, կամ էլ երազումս կտեսնեմ , թե ինչպես եմ շոկոլադ ուտում  :Քա~ղցր, համե~ղ շոկոլադ : 

4 комментария:

  1. Ես էլ ունեմ այս թեմայով գրառում, այն էլ երկուսը, ու նաև ունեմ շոկոլադի թուլություն:
    Իսկ ինչ վերաբերվում է գիրանալուն`գիրանում են ոչ թե շոկոլադից, այլ նրա հետ ավելացված շաքարից, իսկ եթե ավելի կոնկրետ`շոկոլադից չեն գիրանում(սա ի ուրախություն քաղցրասերների)
    Մի շատ կարևոր բան էլ`ամենա-ամենա կարևորը`շոկոլադը պարունակում է էնդորֆիններ, որոնք երջանկացնում են մարդկանց:Այնպես որ`արժե՞ հրաժարվել այսքան օգտակար քաղցրավենիքից:

    ОтветитьУдалить
  2. ես ընդհանրապես քաղցրասեր չեմ , բայց որ սկսում եմ քաղցր ուզել ուրեմն պետք է ուտեմ , թե չէ լավ չի լինի :) ինձ թվում է , որ ընդհանրապես ոչ մի աբնից պետք չէ հրաժարվել , նիհարելու համար , օչգիտեմ միգուցե ես այդ խնդիրը չունեմ դրա համար չեմ հասկանում , բայց հաստատ ես ոչնչից չէի հրաժարվի նիհարելու համար , մանավանդ շոկոլոդից :)

    ОтветитьУдалить
  3. շատ ճիշտ էլ մտածում ես, ախր առանց շոկոլադի աղջիկը ո՞նց կարող է ապրել:

    ОтветитьУдалить
  4. չի կարող , հաստատ չի կարող :)

    ОтветитьУдалить