
:Մի խելացի մարդ ասել է '' Իսկապես մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։Ճակատագրական սխալներ չկան, միշտ էլ կա սխալը ուղղելու մի ճանապարհ: Ուղակի պետք է սկսել ամենասկզբից :Նախ առաջինը պետք է մի պահ կտրվել ամեն ինչից ու փորձել հասկանալ , արդյոք որտեղ ենք սխալվել, ինչպես պետք է վարվեինք, հետո պատվով տանել մեր սխալների հետևանքները ու պատվով դուրս գալ դրանց տակից :Հետո պետք է սկսել քիչ- քիչ սխալները ուղղել ու ուղակի անել այն, ինչ իրականում կարող ենք անել , ինչը տանում է մեզ դեպի մեր երազանքը, ինչը ճիշտ ենք համարում:Ուրիշ ոչինչ պետք չէ, ուղակի անել մաքսիմալը, ինչ կարող ենք:Պետք է ամեն օր անել մի քայլ , որը տանում է դեպի մեր երազանքը :Իսկ մնացածը ինքն իրեն առաջ կընթանա, ու կգա մի օր ու մենք կհասկանանք, որ արդեն ամեն ինչ մեր կյանքում լավ է, ու մենք ունենք այն ինչի մասին երազում էինք:Հավատացեք այդպիսի բան հնարավոր է:Իսկ եթե գա մի օր ու դուք հասկանաք , որ այդ օրը դուք ոչինչ չեք արել հասնելու ձեր երազանքին , ուրեմն այդ օրը դուք սխալ եք ապրել:Մենք կարող ենէ ունենալ այն ինչ մեզ պետք է , ուղակի պետք է շատ պայքարենք դրա համար ու երբեք չմտածենք , որ ամեն ինչ վերջացած է :իսկ հիմա առաջարկում եմ ընթերցել մի քանի խելացի մտքեր , որոնց հեղինակններն են շատ հայտնի փիլիսոփաներ ու խելացի մարդիկ :
Ամենամեծ սխալն է` կարծել, որ դու երբեք չես սխալվում։
ԿարլեյլՄիայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։
Հաուել
Պուբլիլիոս Սիրոս
Խավար գիշերում լավ նավաստին էլ կարող է սխալվել։
Թոմաս Ֆուլեր
Ողջունում եմ Ձեզ: Շատ հետաքրքիր բլոգ է, ինձ իսկապես գրավեց: Ամեն մի նյութը ընթերցելիս ինձ զգում էի հոգեբանի հետ խոսելիս, ասես նա ամեն ինչ գիտի իմ մասին և արդեն խորհուրդ է տալիս, իսկապես ողջունելի է: Մի ավելացում էլ, բոլոր նյութերը յուրովի հետաքրքիր էին և գրավիչ:
ОтветитьУдалитьՇատ շնորհակալ եմ , իսկապես շատ ուրախ եմ , որ իմ նյութերը հասնում են իրենց նպատակին :Շնորհակալ եմ ձեզ կարծիքի համար :)
ОтветитьУдалить