25.10.11

Հայեր, սովորեք հարգել ինքներդ ձեզ

Այս կյանքում բոլորս ծնվում ենք մենակ ու մենակ էլ մեռնում ենք :Իհարկե մենք բոլորս էլ շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով , բայց հավատացեք , երբ պահը գա , ու նրանք ստիպված լինեն ընտրել իրենց շահի և ձեր միջև , նրանք հաստատ կնտրեն իրենց շահը:Դա կյանքի օրենքն է, ու չեմ կարծում որ դա սխալ է ու ամենևին էլ չեմ բողոքում դրանից, ուղակի ուզում եմ , որ բոլորը լինեն այդպիսին , որ բոլորը լինեն մի քիչ եսասեր: Ցավոք սրտի մեր հայերից շատերը սիրում են նվաստանալ մարդկանց առջև, սիրում են միշտ վախկոտի  ու  տուժածի դերում լինել :Այ դա է ինձ հունից հանում :Մարդիկ չեն հարգում իրենք իրենց, ու թույլ են տալիս , որ ուրիշները քայլեն իրենց վրայով :Ու հանուն ինչի իրենք էլ չգիտեն ուղակի մեր հայ աղգի մեջ կարծես դարերով եկած է լինել տուժողի ու բողոքողի դերում :
Մարդիկ չեն ուզում հասկանալ , որ այս աշխարհում ամեն մեկի միակ ու հավատարիմ ընկերը հենց ինքն է , ուրիշ ոչ ոք չկա , որ կարող է մտածել քո մասին այպես ինչպես դու, ու հենց դրա համար մենք պետք է սովորենք հարգել մեզ և անել այնպես , որ ուրիշները նույնպես  մեզ հարգեն :Ամեն մարդ այս կյանքում պետք է ամենաշատը սիրի ու հարգի հենց իրեն , ու չանի այնպիսի բաներ , որոնք կարող են վնասել նրան :Հավատացեք , որ այն մարդիկ , որոնք երդվում են , որ միշտ քո կողքին են լինելու , վաղը դավաճանելու են քեզ ու դու մնալու ես նորից մենակ ինքդ քո հետ:Միայն դու ես , որ երբեք չես լքի քեզ :Ուղակի ինձ սպանում է մարդկանց այս վիճակը , տեսնում եմ , թե մարդիկ ինչպես են նվաստանում ու  կորցնում իրենց եսը :Մարդիկ չեն սիրում իրենք իրենց , ու թքած ունեն կապրեն, թե ոչ , առողջ կլինեն , թե հիվանդ , տխուր կլինեն, թե ուրախ :Չգիտեմ , միգուցե ես ոչինչ չեմ կարող փոխել մարդկանց մեջ , չեմ կարող ստիպել սիրել իրենց անձը, միգուցե դա պետք է աստիճանաբար լինի ու ես չեմ կարող այդ ընթացքը արագացնել :Մարդիկ իրենք պետք է սկսեն հասկանալ , որ իրենք իրենց այս կյանքում պետք է ամեն ինչից շատ սիրեն ;Ուղակի կասեմ մի բան . ես էգոիստ չեմ ու շատ եմ սիրում մարդկանց ու իմ ընկերներին , բայց այս կյանքում ես ամենաշատը սիրում եմ ինքս ինձ , որովհետև գիտեմ , որ ես միայն ինձ ունեմ ,  ու երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը  չհարգի ինձ , իսկ հետևությունները արեք ինքներդ :Մտածեք այս աշխարհում ձեզանից թանկ ինչ կամ ում ունեք, մտածեք  ու կայացրեք ճիշտ որոշում :)

6 комментариев:

  1. Ի երջանկություն ինձ`ես դա հասկացել եմ, ու արդեն ուղի մեկ տարի է, ինչ բացահայտ էգոիստ եմ դառձել ու չեմ զղջում դրա համար:Եթե մարդ խոստանում է միշտ լինել կողքիդ, միշտ օգնել քեզ, ապա հավատացեք`նա ստում է:Եթե մարդ իրոք սիրում է Ձեզ ևպատրաստ է ամեն նչ նա երբեք դրա մասին չի խոսա, այլ լուռ կկատարի դա:Հավատացեք, բոլորը, նույնիսկ նրանք ում դուք չեք կասկածում ամեն մի պահի կարող են ձեզ թողնել միայնակ և հեռանալ:Մի խաբնվեք:

    ОтветитьУдалить
  2. Ինչպես միշտ մենք համակարծիք ենք :)

    ОтветитьУдалить
  3. երևի որովհետև կյանքում նույն փորձություններն ենք ունեցել :)

    ОтветитьУдалить
  4. Իսկ ինչ անել մեզ` ուրիշների ընկերներիս? Մենք էլ լքենք մեր ընկերներին դժվար պահին, որ նրանք հասկանան, որ պիտի էգոիստ լինեին??? Իսկ էլ ուր մնաց ընկերությունը, ինչի համար է այն??? Դե ուրեմն եկեք ջնջենք այդ բառը մեր բառապաշարից: Չէ, ինձ հարցի այս լուծումը դուր չի գալիս: Ավելի լավ է թող ամեն մեկը հասկանա, որ հաստատ չէր ուզենա մենակ մնալ դժվար պահին ու մենակ չթողնի ընկերոջը, որ ընկերն էլ մենակ չթողնի իրեն:

    ОтветитьУдалить
  5. Չէ Սոն ջան ես ամենևին էլ նկատի չունեմ , որ մենք պետք է սիրենք միայն մեզ :իմ նման ընկերասեր մարդ չկա ուղղակի ուզում եմ ասել , որ մենք մեզ պետք է ավելի շատ սիրենք քան ուրիշներին ու մեզ չվնասենք ուրիշների պատճառով ու թույլ չտանք , որ ուրիշները մեզ վնասեն : Դա է իմ ասածը:Թե չե մարդկանց պետք է շատ սիրել, հարգել ու օգնել ամեն ինչում , միայն թե ոչ մեզ վնասելու գնով :)

    ОтветитьУдалить