12.10.11

Խնդրում եմ, փոխեք ձեր դեմքի այդ դժբախտ արտահայտությունը

Չեք պատկերացնի ինչքան տհաճ է, երբ ամեն առավոտ արթնանում եմ  ուրախ տրամադրությամբ, թռվռալով գնում եմ դասի  ու հանդիպում եմ ''նամռոտ '' դեմքերով մարդկանց :Իմ հայ ժողովուրդ, դուք առավոտյան տանից դուրս գալիս ձեր դեմքին նայո՞ւմ եք:Ոնց որ թաղման լինեք: Հասկանում եմ , որ բոլորս էլ խնդիրներ ունենք, բայց դա չի նշանակում , որ պետք է դժբախտ դեմքերով շրջենք քաղաքում ու վախեցնենք մարդկանց :Կամ մտնում եմ խանութ, վաճառողուհին այնպես է '' մունաթ'' գալիս վրաս, ոնց որ փող եմ պարտք իրեն:Քիչ է մնում փողը դեմքիս շպրտի : Նստում եմ ''մառշուտկա'', բոլորը  դժբախտ դեմքով  ինձ վրա են նայում,Երևի մտածում են , որ ես աննորմալ եմ , որ իրենց նման '' թաղման '' դեմք չեմ ընդունել:Բոլորը անընդհատ բողոքում են , կենտրոնանում են  վատ բաների վրա:Ինչքա՞ն եք այսպես բողոքելու:Չե՞ք տեսնում բոլորը արդեն հոգնել են ձեր խնդիրներից ու մշտապես վատ տրամադրությունից:
Անձամբ ես  ,հենց տեսնում եմ մարդիկ նորից սկսում են բողոքել ու խոսել վատ բաների մասին, հեռանում եմ:Հասկացեք , ինձ հաճելի չէ լսել ձեր բողոքները, բամբասանքները:Ես առանց այն էլ շատ խնդիրներ ունեմ , ու պարտավոր չեմ իմ ուղեղը ծանրաբեռնել ավելորդ հիմարություններով:
Հասկացեք ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՄ:Ես ուզում եմ միշտ մտածել լավ բաների մասին ու լսել միայն լավը:Եթե կարող եք ինչ -որ բան փոխել դեպի լավը, խնդրեմ , փոխեք ես էլ ձեզ կլսեմ  ու մշտապես կաջակցեմ , բայց եթե ոչինչ չեք կարող անել ուրեմն կենտրոնացեք այն բաների վրա, որոնք իսկապես կարող եք փոխել:  Հիշեք, ես  մեղավոր չեմ ձեր խնդիրների համար:Ինչու՞ ես պետք է ամեն առավոտ արթնանամ ու ձեր ''մունաթ '' դեմքը տեսնեմ:Խնդրում եմ , ինձ մի փոխանցեք ձեր վատ էներգիան ու մի փչացրեք իմ տրամադրությունը:Հաճախ ժպտացեք, որպեսզի մարդկանց հաճելի լինի ձեզ հետ շփվելը:

13 комментариев:

  1. Օհ, այս թեմայի շուրջ կարելի է օրերով խոսել, ես էլ չեմ սիրում նման մարդկանց, իհարկե հասկանալի է, եթե շատ հազվադեպ մի օր իսկապես տրամադրություն չկա, ձևացնելն էլ պետք չէ, բայց եթե ամեն օր շարունակ...
    Մեր դասարանում մի տղա, ինչ ասում չի ասում`ամեն մի բառի մեջ մունաթ կա:Ես չեմ հասկանում էդ կյանքից զզվածը չի՞ հոգնում իսկապես որ "թաղման գնացածի" դեմքով ման գալուց:

    ОтветитьУдалить
  2. Ոզում են լուրջ երևալ, Ու ամենավատն այն է, որ մեծամասնությունն է այս վիճակում , հիմա շատ քիչ կտեսնես ուրախ մեկին, եթե տեսնում էլ են, ասում են գիժա, ապուշա:Մարդկանց կարծիքով լուրջ մարդը պետք է մեռելի դեմք ունենա

    ОтветитьУдалить
  3. ախր լուրջ էլ կա, լուրջ էլ, չէ՞, ու համ էլ թեկուզ ամենալուրջ մարդը օրվա ընթացքում գեթ մի անգամ պիտի ժպտա.

    ОтветитьУдалить
  4. + որ մեր լավ տրամադրությունն էլ գցում են

    ОтветитьУдалить
  5. ճիշտ եք երեխեք ջան ,դե այնքան պետք է ասենք, գրենք այս մասին որ մի օր մարդիկ հասկանան, որ էս կյանքը այդքան էլ վատը չէ;Ու հուսանք, որ մարդկան էս դեմքերը մի օր կփոխվի, ու կսկսեն ամեն ինչին ավելի թեթև նայել

    ОтветитьУдалить
  6. Գիտես, երբ դու կորցնում ես մեկին ու զգում ես, որ նա այլևս չի լինի կողքիդ, այդ ժամանակ էլ հասկանում ես, թե ինչքան է կյանքը թանկ:պետք է ուրախանալ աստծո տված ամեն մօ իրով:Մունաթ գալով ապրելը շատ սխալ է, պետք է փոխվել ու դառնալ ավելի երջանիկ, անգամ եթե ուրախանալու բան չկա:

    ОтветитьУдалить
  7. ուրախանալու բան միշտ էլ կա ուղակի մարդիկ դա չեն տեսնում

    ОтветитьУдалить
  8. իհարկե, դե բոլորին էլ փոխել չես կարող, այնպես որ`եկեք ուրախ ապրենք հենց մենք ու ցույց տանք նրանց, թե ինչքան լավ է ամեն մի մանրութի մեջ լավ բան տեսնելը: :)

    ОтветитьУдалить
  9. ճիշտ ես, եկեք մեր օրինակով ցույց տանք որ ժպտալը լավ բան է, ու հուսանք, որ մի օր բոլորը կժպտան :)

    ОтветитьУдалить
  10. Լրիվ համաձայն եմ գրածիդ հետ: Ես էլ երբ ականջակալներով երգ լսելով ու ժպիտով քայլում եմ փողոցներով, մարդիկ նենց են նայում, կարծես ժպտալը ամոթ է, կամ թաղման եմ եկել ու ժպտալ չի կարելի:

    ОтветитьУдалить
  11. հաաաա, մանավանդ երբ ականջակալներով ես նենց են նայում , ոնց որ երգ լսելը ու ժպտալը ամոթ ու խայտառակությունա, ու մտքների մեջ ել երևի ասում են 'ախ էս հիմիկվա ջահելությունը ' :)

    ОтветитьУдалить
  12. Ամեն ինչ լավա լինելու :) արդեն լավանումա!

    ОтветитьУдалить
  13. իհարկե, ես հավատւմ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ավելի լավ , քան մենք ենք սպասւմ :)

    ОтветитьУдалить