8.8.12

Մարդիկ լռել չգիտեն....

Կենդանիները ունեն մի առավելություն , որ չունեն մարդիկ. նրանք գիտեն լռել :Այո', առվելություն...բոլորը չէ , որ կարող են լռել :Լռելը իրականում շատ ավելի բարդ  է , քան խոսելը :Չէ՞ որ խոսելով մենք կարող ենք ընտրել մեր բառերը , ասել գեղեցիկ խոսքեր   ու լավ տպավորություն թողնել մարդկանց վրա  :Իսկ լռությամբ մենք չենք կարող մտնել այն կերպարի մեջ , որը մեզ պետք է: Լռության ժամանակ մենք այն ենք, ինչ կանք , իսկ մենք վախենում ենք դրանից ու դրա համար անվերջ խոսում ենք , որպեսզի փախչենք մեր իսկական էությունը ցույց տալուց  :Խոսելով կարող ենք փակել այն դատարկությունը , որ մեր ներսում է :Դրա համար էլ բոլորը անվերջ խոսում են , խոսում են , որպեսզի ինչ-որ բան ապացուցեն , լավն ու խելացի երևան . չէ՞ որ լռելով խելացի երևալը անհնար է . դրա համար պետք է իրոք խելացի լինել... Իսկ կենդանիները գիտեն ճիշտ պահին լռել , լռել ու հասկանալ :Նրանք չեն վախենում իրենց էությունը ցույց տալուց:
Նրանք չեն վախենում լռությունից  : Սիրում եմ կենդանիների լռությունը..Բոլորը չեն , որ պատրաստ են կենդանիների նման նստել կողքիդ ու պարզապես լռել:Բոլորը չե՞ն:Իսկ արդյոք կա այդպիսի գոնե մեկ մարդ:Չգիտեմ , համենայն դեպս ես դեռ չեմ հանդիպել այդպիսի մեկին , ով կհամաձայնի ինձ հետ ուղղակի լռել , լռել ու նայել կապույտ երկնքին , ով կկարողանա լռության մեջ ինձ հետ խոսել ու հասկանալ :Հուսով եմ , որ մի օր ինձ բախտ կվիճակվի հանդիպել  մեկին , ով կկարողանա լռել , իսկ մինչ այդ  ես կլռեմ միայնակ , կնայեմ երկնքին ու ամեն ինչ կհասկանամ լռության մեջ, ինչպես կենդանիները ....

Комментариев нет:

Отправить комментарий