29.1.12

Քաոս

Անորոշություն :Մի սարսափելի երևույթ, որ մտնում է մարդու կյանք ու ամեն ինչ տակն ու վրա անում :Մի բան , որ ուղղակի սպանում է քեզ , խլում է հանգիստդ :Ուղեղիդ մեջ անդադար պտտվում են տարբեր մտքեր, թվում է,  թե աշխարհը փուլ է գալիս, առաստաղը ուր որ է կփլվի :Ինչքան մտածում ես ավելի ես խճճվում մտքերիդ մեջ և կարծես այդ անորոշությունը կլանում է քեզ իր մեջ:Ուղեղիդ մեջ մի անբացատրելի քաոս  է տիրում :Ուզում ես փախչել, անէանալ, բայց մի անբացատրելի ուժ պահում է քեզ ու ստիպում պայքարել, պայքարել ամեն ինչի դեմ , անգամ ինքդ քո դեմ:Ինչ-որ բան քեզ ստիպում է պայքարել ու հաղթել , թույլ չի տալիս փախչել:Ու անընդհատ փորձում ես հասկանալ, թե որն է այդ ուժը, բայց միևնույն է չես կարողանում :Ինչ-որ բան քեզ ստիպում է առաջ գնալ, ապրել, հաղթել:Կանգնած ես անորոշության մեջ ու երբեմն ծիծաղում ես քեզ վրա ու զարմանում , թե ինչպես ես կարողանում ապրել այս անորոշության հետ :

25.1.12

Փախչե՞լ, թե՞ մնալ ու պայքարել

Վերջերս մի խումբ երիտասարդների հետ մասնակցեցի մի հարցման, որտեղ հնչեց մի այսպիսի հարց , թե արդյոք կցանկանայինք հեռանալ Հայաստանից ու ի զարմանս ինձ պատասխանները դրական էին :Իսկ այն հարցին , թե որն է պատճառը, որ ցանկանում են լքել Հայաստանը , շատերը պատասխանեցին , որ Հայաստանում հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել, որ այստեղ չկան հնարավորություններ ու բոլոր լավ մասնագետները լքում են այս երկիրը:Ինձ ուղղակի զարմացրեցին  այսպիսի պատասխանները:Իրոք մեծ ցավ զգացի , լսելով  այս ամենը :Ուրեմն,  եթե Հայաստանը գտնվում է ծանր վիճակում , բոլորը պետք է թողնեն ու գնա՞ն :Ու ցավոք սրտի այսօր շատերն են այսպես մտածում :Շատերն են մտածում միայն իրենց կաշին փրկելու համար փախչել այստեղից :

9.1.12

Սառը ցնցուղ

Նորից այդ հիմար զարթուցիչը զնգաց :Գրողը տանի,  պետք է արթնանալ, այլապես կուշանամ :Հոգնել եմ արդեն, չեմ ուզում վեր կենալ:Լավ , ուղիղ տասնհինգ րոպե , ու ես վեր կկենամ :Երբ բացեցի աչքերս արդեն քառասուն  րոպե էր անցել :Արագ վեր կացա ու սկսեցի հագնվել : Արագ պատրաստվեցի ու կիսաբաց աչքերով  վազեցի աշխատանքի :Աշխատանքի վայր հասնելուն պես նկարեցի դեմքիս այն լայն ժպիտը, որը պետք է ունենա ցանկացած պարտաճանաչ աշխատող , ու մտա ներս :Բարևեցի բոլորին ու նստեցի իմ սեղանի մոտ :Մի պահ փակեցի աչքերս ու երբ բացեցի , նկատեցի այն հսկայական թղթերի կույտը , որը ես պետք է լրացնեմ :Նորից այդ հիմար թղթերը, տառերը:Այդ պահին հասկացա , որ ատում եմ այդ թղթերը, որոնք ինձ ստիպում են անդադար աշխատել :Ուզում էի մի կողմ նետել դրանք , մի երկու ''քաղցր խոսք '' ասել բոլորին ու դուրս վազել:  Հեռանալ որքան հնարավոր է հեռու ու ուղղակի քայլել, քայլել ազատ ու առանց թղթերի մասին հիմար մտքերի, առանց այդ ձանձրալի աշխատանքի ու հիմար պարտականությունների: