27.11.11

Խոսենք առանց դիմակների

Երկար ժամանակ է ուզում էի այս մասին խոսել , բայց չգիտեմ ինչու չէր ստացվում , բայց այսօր որոշեցի , որ պետք է գրեմ այս մասին , որոշեցի անկեղծանալ ընթերցողներիս հետ :Նախ ուզում եմ ասել , որ գրառումս ոչ մեկին ուղղված չէ :Ես անկեղծ եմ ու ասելիքս  ասում եմ մարդկանց դեմքին , առանց այլևայլությունների ու ակնարկների:Գրառումս հենց դրա մասին է ' անկեղծության ու դիմակների :Եվ այսպես սկսենք :
Ինչու են մարդիկ այսքան կեղծավոր :Չեմ հասկանում այդքան բա՞րդ է մի քիչ թափանցիկ լինել, մի քիչ պարզություն . դա է իմ ուզածը :Հասկացեք պարզն ու պարզունակը նույնը չեն:Իմ ուզածը պարզությունն ու անկեղծությունն է, ոչ թե պարզունակությունը:Ինչո՞ւ են մարդիկ մի բան մտածում , մի ուրիշ բան խոսում ու ուրիշ բան անում :Ո՞րն է պատճառը:Իրոք հոգնել եմ այս ամենից , հոգնել եմ գուշակելուց, թե մարդ ինչ է մտածում , հոգնել եմ այս բոլոր ստերից , կեղծ ժպիտներից , բոլոր քծնողներից ու դիմակներից :Ես ապրում եմ ,  ոչ թե խաղում :Այսպիսի խաղերը ինձ համար չեն , ես խաղալու ժամանակ չունեմ :Ես չեմ նստելու  ու մտածեմ , թե մարդ իր քայլերը ինչի համար է անում , ինչ է ուզում դրանով ասել կամ էլ ինչի է ուզում հասնել :Ինձ թվում է , եթե մարդը ասելիք ունի պետք է ասի միանգամից , առանց սար ու ձոր ընկնելու ու ավելորդ բաներ անելու :Չգիտեմ , ես պարզության կողմնակից եմ , ես չեմ սիրում ակնարկներ , հիմար խաղեր ու ձևականություններ , դրանք ինձ համար չեն :
Սիրում եմ պարզ և միևնույն ժամանակ բարդ մարդկանց , ովքեր պարզ ու անկեղծ են , բայց միևնույն ժամանակ բարդ ու հետաքրքիր:Հիմա գրառումս կարդալով ամեն մեկը մտածում է , որ ինքը անկեղծ է ու պարզ , առանց դիմակների , բայց այդ մտածողներից շատերն են կեղծավոր, անկեղծ մարդիկ շատ քիչ են ու մարդիկ չեն սիրում նրանց , որովհետև նրանք չեն կեղծում ու ասում են ամեն ինչ այնպես ինչպես կա , բայց բոլորս էլ գիտենք , որ ճշմարտությունը միշտ էլ չի ընդունվում ու հալածվում է :Բայց ինձ համար ավելի լավ է չընդունվել մարդկանց կողմից , քան լինել կեղծավոր ու ասել այն , ինչ մարդիկ ուզում են լսել :Շատերն են հարցրել , թե ինչու է իմ բլոգի անունը հենց ''ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ", երևի հիմա պարզ է , թե ինչու, որովհետև ատում եմ կեղծիքը, սուտը , դիմակները ու շողոքորթությունները :Ես անկեղծ եմ բոլորի հետ ու շատերը ինձ դրա համար չեն սիրում , բայց այն մարդիկ , ովքեր ինձ սիրում են հենց իմ անկեղծության համար ավելի շատ են :Միևնույն է ինչ էլ լինի , ես չեմ ասելու այն ինչ մարդիկ են ուզում լսել , այլ ասելու եմ ճիշտը , իրականը ու այն ինչ ուզում եմ ասել :Անկեղծ լինելը այնքան էլ հեշտ չէ ու ամեն մարդ չի կարող անկեղծ լինել , բայց այնուամենայնիվ եթե կարողանում են կայանում են այս կյանքում ու կարողանում են հասնել մեծ բարձունքների :Այնպես որ հանեք ձեր դիմակները ու մի քիչ պարզ ու թափանցիկ եղեք  , որովհետև անկեղծությունը հրաշալի բան է :Ու պետք չէ անիմաստ ասել , որ անկեղծ եք եթե այդպես չէ, ուղղակի իրոք անկեղծ եղեք , և կտեսնեք , որ կարճ ժամանակում բոլորը կսկսեն վստահել ձեզ :իսկ հիմա առաջարկում եմ ընթերցել մի քանի աֆորիզմներ անկեղծության ,ճշմարտության ու կեղծիքի  մասին  և հուսով եմ , որ ինչ  որ բան կկարողանաք վերցնել այս խոսքերից :

Ով ազատություն ու ճշմարտություն չի սիրում , կարող է դառնալ հզոր մարդ , բայց մեծ' նա երբեք չի լինի :               վոլտեր

Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ , նա ի վերջո դադարում  է անկեղծ լինել ինքն իր հետ ;                                                             լաուշֆուկո

Կես ճշմարտությունը վտանգավոր է ստից . սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քողարկվում է կրկին խաբելու մեջ 
Հիպել 

եթե դուք միայն ասում եք ճշմարտությունը , ապա ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել:     Մարկ Տվեն

Միշտ չէ , որ կարելի է ասել ճշմարտությունը, եթե այդպես է, ապա դրանից չի հետևում , որ պետք է ստել :      Վիլհելմ Լիբկնեխտ

 Եվ այսպես այսքանը , սիրով' Անժելա Պողոսյան :)

3 комментария:

  1. իմաստը հասկացա, բայց ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ`նախադասություւներդ շատ երկար էին, իսկ դա ծանրաբեռնում է խոսքը և ավելի դժվարընկալունակ դարձնում:
    Ընդհանուր առմամբ շատ խոր ու իմաստալից գրառում է:Ամբողջովին համաձայն եմ քեզ հետ:

    ОтветитьУдалить
  2. շատ շնորհակալ եմ ու նկատողությունն էլ հաշվի կառնեմ :Շնորհակալ եմ , որ հետևում ու կարդում ես գրառումներս ու մեկնաբանություններ թողնում :)

    ОтветитьУдалить
  3. Իհարկե, խնդրեմ: ինքս էլ գիտեմ, թե ինչքան հաճելի է գիտակցել, որ քո գրածներին արձագանքողներ կան:
    Բլոգդ էլ անչափ հավանում եմ, ապրես:

    ОтветитьУдалить