22.9.11

ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ


օ~ Աստված իմ,ինչու՞ են բոլորն  այսքան վատատես :Ինչու՞ են բոլորը մտածում ,որ Հայաստանում գիտելիքը չի գնահատվում: Ու ինչու՞ չեն մտածում ,որ ամեն ինչ լավ է լինելու: Ես չեմ հասկանում, ձեզ դու՞ր է գալիս այս վախեցած ու թաքնված վիճակը:Ու  ինչքա՞ն եք թաքնված մնալու:Ինչի՞ն եք սպասում:Միգուցե մտածում եք ,որ մի օր ձեր երազանքները կգան ու կասեն '' բարև,ես եկա" ու երևի դու ել կասես ''վա~յ ,էս ուր էիր չկայիր, ներս արի, համեցիր'' :) Չէ, ասեմ ,որ հաստատ այդպես չի լինելու:Եթե մինչև այսօր նստած դրան էիր սպասում ,ուրեմն հույսդ կտրիր: Եթե դու չվազես քո երազանքի հետևից,այն  հաստատ իր ոտքով չի գա քեզ մոտ :Ու՞մ  եք սպասում:Ինչու՞ ոչ մի բան չէք անում:Ե՞րբ էք հասկանալու ,որ կյանքը չի սկսվում ու ավարտվում մի հատ պատ գրկելով ու էտ պատի մոտ  օդնոկլասնիկի համար ապուշ նկարներ անելով,ամեն օր մի նոր շոր հագնելով ու քեզ ցույց տալով:
Ինչքան ուզում ես նոր շորեր հագի,մեկա եթե ուղեղդ դատարկա, ու երբ որ քո մոտ խոսում են ասենք Միքելանջելոյի մասին ու դու ասում ես ''էտ ո՞վա,էն մորուքով  ձյաձյա՞ն'' :),ես հասկանում եմ թե ինչքան դեբիլ ես դու:Այ ձեր նմաններն են ,որ հիմա մեծացել են ու ամբողջ օրը բողոքում են ,պետությունից, երկրից, կառավարությոինից:Ամբողջ օրը բողոքում են,որ իրենք շա~տ խելացի մարդիկ են ու  աշխատանք չունեն , էլ չեն ասում ,որ  մի հատ ապուշ ուսումնարան են ավարտել( 3ներով, կամ էլ փողով 5երով), ու վերջ. համարելով որ իրանք արդեն ''գիտակներ'' են ուզում են դառնան նախագահ:Ի՞նչ ,դու էլ ես մեծանալու ու բոլորին ասես, որ քո '' գիտելիքները '' չեն գնահատում:Լավ ասենք սաղին ,մի կերպ հավատացրեցիր,որ էս երկրում քո գիտելիքները չեն գնահատում,բա դու՞:Դու չե՞ս զգում ,որ դու իրականում դեբիլ ես:Լավ ,ասենք թե իրոք այս երկրում քեզ չեն գնահատում,եթե այդքան լավն ես գնա այնպիսի երկիր,որ քեզ կգնահատեն:Ի՞նչ եղավ:Վախեցա՞ր:Որովհետև դու իրականում գիտես ,որ դու ամեն տեղ նույնն ես:Դու գիտես, որ այս նախադասությունը'' Հայաստանում խելքը չի անցնում'' ուղակի արդարացում է:Դու հոգուդ խորքում գիտես ,որ եթե դու ուզեիր,դու ամեն ինչի էլ կհասնեիր:Ուղակի չես ուզում խոստովանել:Քեզ դուր է գալիս այս վիճակը:Դե ուրեմն այդպես էլ շարունակիր,բայց մի ասա ,որ '' Հայաստանում խելքը չի անցնում'',այլ ասա ''ես դեբիլ եմ'':))
Ուղակի ուզում եմ ,որ բոլորդ ձեռքներդ ծալած չնստեք ու սպասեք,խնայողաբար օգտագործեք ժամանակը ,որովհետև այն շատ կարճ է:Փորձեք ժամանակից հնարավորինս շատ բան վերցնել ,քանի կարող եք,որովհետև կգա ժամանակ ,որ էլ հնարավորություն չեք ունենա ,ու կզղջաք կորցրած ժամանակի համար:Ամենակարևորը ցանկությունն է ու աշխատասիրությունը:Եթե դու ինչ որ բան շատ ես ցանկանում,ու ամեն ինչ անում ես երազանքիդ հասնելու համար,դու անպայման կհասնես երազանքներիդ,ինչ էլ որ լինի: Ու հիշեք ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ

Комментариев нет:

Отправить комментарий