Այս կյանքում իրական ընկերներ շատ քիչ են լինում ,բայց այնուամենայնիվ լինում են:Իրոք մեր կյանքը գորշ ու անիմաստ կլիներ առանց ընկերների :Ես շատ ուրախ եմ, որ կյանքը ինձ հնարավորություն է տվել ունենալ իրական ընկերներ:Եվ այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել ,թե ինչպիսին պետք է լինի իրական ընկերը:
- Ոչ միայն կարողանում է խոսել, այլ նաև լսել ու ճիշտ խորհուրդներ տալ քեզ:
- Միշտ հավատում է քո ուժերին, նույնիսկ այն ժամանակ ,երբ դու ինքդ չես հավատում քեզ:
- Ասում է քեզ քո սխալների մասին ու օգնում է ուղղել դրանք, այլ ոչ թե լռում է:
- Քո մի հայացքից հասկանաում է ,թե դու ինչ ես զգում:
- Օգնում է քեզ, առանց ինչ որ բան ակնկալելու:
- Ուրախանում է քո հաջողությունների ու ձեռքբերումների համար:
- Ամեն ինչ գիտի քո մասին ,բայց միևնույն է սիրում է քեզ:
- Միշտ ասում է ճշմարտությունը ,ինչքան էլ դա ցավոտ լինի:
- Միշտ ներում է ամեն ինչ:
- Գիտի ,թե դու երբ ունես նրա կարիքը ու այդ պահերին նա միշտ քո կողքին է լինում:
- Սիրում և ընդունում է քեզ այնպիսին ինչպիսին կաս ու չի փորձում փոխել քեզ:
- Չի բամբասում քո մասին ու թույլ չի տալիս ,որ ուրիշները վատաբանեն ձեզ:
Հիշեք իսկական ընկերները հավերժ են, ամբողջ կյանքի համար:Իսկական ընկեր ունենալու համար նախ ինքդ պետք է կարողանաս լավ ընկեր լինել:Լավ ընկերությունը ամենաթանկ բանն է աշխարհում: Ուզում եմ ասել իմ բոլոր իրական ընկերներին ,որ ես ձեզ շատ եմ սիրում ու ուզում եմ ,որ ես էլ ձեզ համար լինեմ այնպիսի ընկեր ,ինչպիսին դուք եք ինձ համար:Շնորհակալ եմ ձեզ ,որ կաք, որ իմ կողքին եք, որ միշտ օգնում եք ինձ:Առանց ձեզ ես չէի լինի այն ինչ կամ:Ես երջանիկ եմ , որ ունեմ ձեզ պես ընկերներ: :Ձեր լավ ընկեր ԱՆԺԵԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Շաատ հոյակապ էր 👍👍
ОтветитьУдалитьՇաատ հոյակապ էր 👍👍
ОтветитьУдалить😯😯😯😯😯
ОтветитьУдалитьԱնգամ ես այսքան բան չեի կարող գրել👏👏👏👏👏👏👍👍❤❤
ОтветитьУдалить