3.10.11

կարգ ու կանոն մեր կյանքում


Արդեն երկրորդ  ամիսն է ,ինչ մենք մտել ենք աշխատանքային ռիթմի մեջ ու  մեր կյանքում  ամեն ինչ խառնվել է իրար:Առավոտները  շուտ ենք արթնանում, անընդհատ ինչ-որ բան չենք հասցնում, ինչ- որ տեղից ուշանում ենք, վազում ենք, բայց միևնույնն է չենք կարողանում տեղավորվել ժամանակի մեջ:Կարոտում ենք ամառը,հիշում ենք թե ինչպես էինք  մեր հանգիստը  վայելում ու ուզում ենք փախչել այսս խառնաշփոթից :Այս վիճակից դուրս գալու միակ միջոցը կարգ ու կանոնն է:Մենք պետք է կարողանանք դասավորել ամեն ինչ ժամանակի մեջ այնպես , որ ամեն ինչ հասցնենք , չուշանանք, ու  կարողատանք բավական ժամանակ հատկացնենք  հանգստանալուն:Այսպիսով ահա այն  նախապայմանները , որոնց միջոցով կարող ենք մեր կյանքը  որոշ չափով կարգավորել:

  • Առաջին քայլը դա արտաքին կարգ ու կանոնն է:Գիտնականները պարզել են , որ մեր միջավայրը   անմիջականորեն կապված է մեր հոգեվիճակի և կյանքի ընթացքի  հետ:Մեր շրջապատում պետք է ամեն ինչ լինի  դասավորված ու գեղեցիկ:Ամեն ինչ պետք է լինի իր տեղում և փայլի մաքրությունից:Մեր սենյակը պետք է լինի լուսավոր, և ճիշտ դասավորված:
  • Երկրորդ քայլը դա մեր օրվա գրաֆիկն է:Մենք պետք է ունենանք ճիշտ պլանավորած օրվա գրաֆիկ և շարժվենք ըստ դրա:Ամեն ինչին պետք է բավական ժամանակ հատկացնենք, այնպես , որ հասցնենք լիարժեք կատարել այդ գործը :
  • Շատ կարևոր է ճիշտ և ժամանակին սնվելը:Այդպիսով մենք կկարողանանք բավականաչափ էներգիա կուտակել և օրվա ընթացքում քիչ կհոգնենք:Նաև պետք է կարողանանք ժամանակ տրամադրել հանգստին, այլապես մենք ամբողջ օրը կլինենք թույլ ու  անգործունյա:
  • Երբեք չպետք է ինչ որ բան կիսատ թողնել,մտածելով, որ հետո կշարունակենք:Կիսատ թողնված գործը , որպես կանոն, այդպես կիսատ էլ մնում է :Պետք է մի գործը վերջացնել , նոր անցնել մյուսին:
    Հուսամ իմ այս նյութը ձեզ կօգնի և դուք կկարողանաք ճիշտ տնoրինել ձեր ժամանակը:Շնորհակալ եմ , որ  կարդացիք ու հուսամ , որ չձանձրացաք:

    Комментариев нет:

    Отправить комментарий