Հասկանալու համար, թե որն է մեր ներկան , եկեք վերցնենք մի թուղթ ու ուղակի գրենք այն , ինչ ունենք հիմա , ներկայում, գրենք ինչ ենք զգում ու ինչ ենք անում այս պահին :Մեր գրածը կարդալուց հետո մենք կհասկանանք , որն է մեր ներկան ու թե ինչ ունենք մենք իրականում այս պահին :Իսկ մնացածը , որոնք մեզ թվում էր թե մենք ունեինք, դրանք ուղակի անցյալի հիշողություններն են, որոնցից մենք ուղակի չենք ուզում բաժանվել : Մեր անցյալում կան շատ բաներ , որոնցով մենք հիմա ապրում ենք , շնչում ենք ու չենք էլ ուզում հավատալ , որ դրանք մնացել են անցյալում:Ունեցել ենք շատ անհաջողություններ, կորուստներ , սխալներ, որոնց համար հիմա զղջում ենք ու ամեն օր մեզ վատ ենք զգում :Ունեցել ենք հաջողություններ, ձեռքբերումներ , որոնցով հիմա ապրում ենք ու չենք էլ ուզում հասկանալ , որ արդեն ժամանակն է ունենալ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:Անցյալը մեր կյանքի մի հատվածն է , որը ամեն կողմից կառավարում է մեզ , ու մենք դա չենք էլ զգում:Այն ուղակի պետք է դնել մի տուփի մեջ ու կողպել, որ այն այլևս չկարողանա մեզ խանգարել ապրել:Հավատացեք շատերն են ապրում միայն անցյալով , ու ես համոզված եմ , որ հենց դա է խանգարում նրանց առաջ գնալ , ունենալ նոր հաջողություններ ու ինչու չէ նաև կորուստներ , որովհետև հենց այդ կորուստներից ենք մենք դաս քաղում ու ուժեղանում:
Մարդիկ փակում են դռները ապագայի առջև ու չեն էլ ուզում մտածել գոնե գեղեցիկ ներկա ունենալու մասին :Ու չեմ ժխտի, որ մի պահ ես ել էի այդ վիճակում :Լինելով 16 տարեկան ու ապրելով ընդամենը 16 տարի , կորցրել էի իմ ներկան ու ապագան ու ապրում էի միայն անցյալով : Ու հավատացեք , որ դա ինձ շատ խանգարեց : Ու հիմա ես այստեղ եմ , որպեսզի թույլ չտամ ձեզ կրկնել իմ սխալը:Սովորաբար այդպես է լինում. երբ մարդը սխալվում է ու մեծ դժվարությամբ է կարողանում ուղղել այդ սխալը, փորձում է այնպես անել , որ ուրիշները չկրկնեն դա :Այո, ես եկել եմ խնդրելու ձեզ, որ չկրկնեք իմ սխալը ու անցյալը չբերեք ներկա, որովհետև հավատացեք, որ դա իրոք մեծ սխալ է:Իրականում ամեն ինչ վերջանում է այն պահին, երբ պետք է, կյանքը գիտի ինչ է անում , ու պետք չէ երկարաձգել արդեն վերջացած բանը:Մենք անցյալը բաց չթողնելով , խանգարում ենք մեր ներկային , այսօրվան; Ու վստահ եղեք , որ ամեն ինչի վերջ , ինչ- որ մի նոր բանի սկիզբն է:Հանգիստ , թողեք անցյալը ինչքան էլ ցավոտ լինի , մտածեք ներկայի ու ապագայի մասին :Չէ որ այսօրվա ներկան վաղվա անցյալն է, ու պետք չէ անել այնպես , որ ձեր կյանքը ամբողջովին կազմված լինի ինչ-որ մի բանից ու դրա մասին հիշողություններից :Սովորեք տարբերել անցյալը , ներկան , ու ապագան:Ապրեք ներկայով ու սերմեր ցանեք ձեր փայլուն ապագայի համար :
Հուսամ իմ այս մի քիչ խառը գրառումը հասկացաք , ու որոշում կայացրեցիք ազատվել անցյալից:Համենայն դեպս ես փորձեցի ձեզ հետ պահել այն սխալից , որը մի ժամանակ ես եմ գործել, որը իսկապես վտանգավոր սխալ է:Իսկ ինչ կանեք դուք, դա ձեր խնդիրն է, ուղակի մի բան հիշեք .երբեք ուշ չէ ինչ-որ բան նորից սկսելու ու հաջողության հասնելու համար:)

Ես նոր եմ ազատվել անցյալից, ես էլ քո նման չէի կարողանում մոռանա անցյալս, այն անընդհատ աչքերիս առջևն էր, բայց հիմա ես փոխվել եմ ու այսպես շատ լավ է:
ОтветитьУдалитьՇնորհակալություն:
կարևորն այն է , որ կարողացել ես ազատվել, ու համոզված եմ , որ դրանից հետո, մեծ փոփոխություններ են եղել քո կյանքում ու դեռ լինելու են :)
ОтветитьУдалитьիհարկե, իսկ ես ինձ այնքան թեթևացած եմ զգում, կարծում եմ բոլորն էլ պետք է հայտարարեն "անցյալի մոռացման օր", ջնջեն ամեն ինչ ու սկսեն սկզբից:
ОтветитьУдалить