Ցանկացած մարդ այս աշխարհում ինչ-որ բանից վախենում է:Նույնիսկ ես, որ ամենուր ասում եմ , որ ոչինչ չի կարող վախեցնել ինձ, որ կարող եմ ուղակի ժամը 12 ին դուրս գալ զբոսնելու, ասելով , որ մութը ինձ չի վախեցնում:Բոլորը միշտ զարմանում են ինձ վրա, որովհետև մտածում են , որ ես տարօրինակ մարդ եմ, որովհետև ոչնչից չեմ վախենում :Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ ընկերներ. ես էլ ունեմ իմ թուլությունները , ես էլ եմ սկզբում վախեցել ամեն ինչից, չէ՞ որ ես էլ ձեզ պես սովորական մարդ եմ :)Բայց ես կարողացել եմ հաղթահարել իմ վախերը, գնացել եմ ընդառաջ իմ վախերին ու հաղթել եմ :Հիշում եմ , երբ փոքր էի, ես ուղակի սարսափում էի վերելակներից :Հիմա պատկերացնում եմ ձեր դեմքի արտահայտությունը:
Այո, այն Աղջիկը , որը ձեր ցանկացած վախի ժամանակ ձեզ օգնության է հասել ու խիզախաբար ազատել է ձեզ , վախեցել է ինչ-որ վերելակից: )Ես վախենում էի վերելակներից ու նույնիսկ 12 հարկ ոտքով էի բարձրանում :Այո, պատկերացնու՞մ եք, 12 ՀԱՐԿ:Բայց մի օր կանգնեցի ու ինքս ինձ ասացի'' ինչպես թե, ինչ է այդ հիմար վերելակը , որից ես այդքան վախենում եմ , ուրեմն դա ինձանից այնքան ուժե՞ղ է, որ ես չեմ կարող հաղթահարել նրան , ոչ այսպես չի կարող շարունակվել'' ասացի ինքս ինձ ու որոշեցի, որ պետք է անպայման մտնեմ վերելակ :Ու պատկերացրեք, որ մտա:Ու քանի անգամ: Երևի մոտ 20 անգամ վերելակով բարձրացա 12 երորդ հարկ ու իջա ներքև:Վերջում այնքան հոգնած էի, որ չէի կարողանում ոտքիս վրա կանգնել:Երկար մտածելուց հետո հասկացա , որ ես այլևս չեմ վախենում վերելակներից :Այո, ես վախին ընդառաջ գնալով ազատվեցի դրանից :Սրանից բացի ես էլի շատ վախեր էլ եմ ունեցել , ու ազատվել եմ այդ վախերից նույն եղանակով:Ու դարձել եմ այն մարդը, որը հիմա կամ , որը չի վախենում գրեթե ոչնչից :Եկեք մտածենք , եթե ես' փոքր մի աղջիկ, կարողացել եմ ազատվել այդ վախերից, ապա դուք ինչո՞ւ չեք կարող : Հավատացեք, եթե ես եմ կարողացել , ուրեմն դուք նույնպես կկարողանաք:Ամեն ինչ էլ սկզբում թվում է անհնար, բայց հավատացեք այս կյանքում անհնար ոչինչ չկա:Պարզապես պետք է ընդառաջ գնանք վախին , անցնենք նրա վրայով , կամ էլ ընդմիշտ մնանք նրա գերին :Դուք պատրա՞ստ եք ձեր կյանքը զոհաբերել մի ինչ-որ հիմար վախի պատճառով :Այս կյանքում ամեն ինչն էլ բարդ է, ու հենց այդ բարդ բաների շնորհիվ է, որ մենք հաղթահարելով ուժեղանում ենք :Բարդ բաները հաղթահարելու համար են :Եթե դուք ձեզ գոնե մի քիչ ուժեղ մարդ եք համարում , ուրեմն համարձակություն ունեցեք ազատվել այդ վախերից , ընդառաջ գնալով դրանց , որովհետև դրանք ձեզ հետագայում շատ են խանգարելու , խանգարելու են ապրել ու հասնել մեծ բարձունքների:Թույլ մի տվեք , որ վախերը հաղթեն ձեզ:Չէ՞ որ դուք ուժեղ մարդ եք:Թույլ մի տվեք , որ վախերը կործանեն ձեզ:Այս աշխարհում կա մեկը , որ հավատում է ձեզ . դա ես եմ : Ես հավատում եմ , որ դուք կարող եք, որովհետև ամեն մարդ ունի մի ներքին ուժ, որի մասին անգամ ինքը չգիտի:Մի ուժ, որը օգնում է մարդուն կարևոր պահերին:Օգտագործեք ձեր ուժերը ամբողջությամբ, ու հաղթահարելով ինքներդ ձեզ նվաճեք աշխարհը;ՀԱՎԱՏԱՑԵՔ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ :
ես էլ առանձնապես վախեր չունեմ, բացի մթությունից:)
ОтветитьУдалитьԱպրեք, իմաստալից գրառում է: Ու բլոգն էլ ամբողջությամբ շաաատ լավն է :-)
ОтветитьУдалитьշատ շնորհակալ եմ :)
ОтветитьУдалитьLilirous , մթությունը ամենալավ բանն է, ու երբ որ հաղթահարես քո վախը մթությունից , կհասկանաս , թե ինչքան բան ես կորցրել վախենալով մթությունից :)
ОтветитьУдалитьերևի կզարմանաս, բայց ես շատ տարօրինակ մարդ եմ. վախենալով հանդերձ միևնույնն է, ես սիրում եմ մթությունը, մի տեսակ ինձ ապահով եմ զգում(բայց միայն իմ մութ սենյակում նստած, և ոչ փողոցում):)
ОтветитьУдалитьհենց վախնա քեզ խանգարում :Եթե վախին ընդառաջ գնալով հաղտահարես այն, փողոցում էլ քեզ շատ ապահով կզգաս :Փորձի մի քանի անգամ դուրս գալ փողոց , երբ մութա ու կտեսնես, էլ չես վախենա ու իմ նման շատ կսիրես մութ փողոցները :)
ОтветитьУдалитьերևի ես մթնից չեմ վախենում, այլ մթնում շրջող մարդկանցից`մանյակներից, (ի դեպ, հայերեն ինչպե՞ս են ասում)
ОтветитьУдалитьամեն դեպքում վախը վախ է, ու ես համոզված եմ , որ դու մի օր կկարողանաս ազատվել դրանից :)
ОтветитьУдалить