28.10.11

Մի պահ եկեք մտածենք, արդյոք մենք ամեն ինչ ճիշտ ենք անում :


Այս կյանքում յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի , արարքների ու  սխալների   համար:Ամեն մարդ  յուրաքանչյուր պարագայում ունի ընտրություն, ու երբ կատարում է իր ընտրությունը , պետք է նաև կարողանա  ընդունել հետևանքները:Չկա մեկը , ով մեղավոր է մեր սխալների համար:Այս կյանքը մերն է, ու ինչ կատարվում է մեզ հետ մեր մտքերի , արարքների, որոշումների ու սխալների հետևանքներն են :Իրականում մեզ ոչ ոք չի կարող պարտադրել անել այն ինչ չենք ուզում , միշտ կա մի երկրորդ տարբերակ , ու ընտրությունը մերն է:Մեղադրելով ուրիշներին մեր սխալների համար, մենք ընդամենը փորձում ենք արդարացնել մեզ ինքներս մեր առաջ :Բայց եթե մի քիչ երկար մտածենք , կհասկանանք, որ իրական մեղավորը հենց մենք ենք, որ եթե մենք ցանկանայինք,  կարող էինք ամեն ինչ փոխել ու կառուցել այն կյանքը , որը մենք էինք ուզում :Այն ինչ ունենք մենք այս պահին  դա մեր որոշումն է ու հավատացեք , որ մենք արժանի ենք մեր ունեցածին :Հավատացեք ,որ այս կյանքը իրականում անարդար չէ, ու ամեն մարդ ստանում է այն ինչին արժանի է:Եկեք ուղակի ընդունենք, որ մենք ենք մեղավոր նրա համար ինչ հիմա չունենք , որ մենք չենք արել այն , ինչ կարող էինք անել : Ու սխալները գիտակցելով , ամենևին էլ պետք չէ կորցնել ինքնագնահատականը ու տանջել ինքներս մեզ :Հավատացեք ամեն մարդ էլ սխալվում է, դա նորմալ է ու առանց սխալների մենք չենք կարող ապրել  ու հենց սխալներն են , որ մեզ ավելի ուժեղ ու կայացած են դարձնում
:Մի խելացի մարդ ասել է 'Իսկապես մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։Ճակատագրական սխալներ չկան, միշտ էլ կա  սխալը ուղղելու մի  ճանապարհ: Ուղակի պետք է սկսել ամենասկզբից :Նախ առաջինը պետք է մի պահ կտրվել ամեն ինչից ու փորձել հասկանալ , արդյոք որտեղ ենք սխալվել, ինչպես պետք է վարվեինք, հետո  պատվով տանել մեր սխալների հետևանքները ու պատվով դուրս գալ դրանց տակից :Հետո պետք է սկսել քիչ- քիչ սխալները ուղղել ու ուղակի անել այն, ինչ իրականում կարող ենք անել , ինչը տանում է մեզ դեպի մեր երազանքը, ինչը ճիշտ ենք համարում:Ուրիշ  ոչինչ պետք չէ, ուղակի անել մաքսիմալը, ինչ կարող ենք:Պետք է ամեն օր անել մի քայլ , որը տանում է դեպի մեր երազանքը  :Իսկ մնացածը ինքն իրեն առաջ կընթանա, ու կգա մի օր ու մենք կհասկանանք, որ արդեն ամեն ինչ մեր կյանքում լավ է, ու մենք ունենք այն ինչի մասին երազում էինք:Հավատացեք այդպիսի բան հնարավոր է:Իսկ եթե գա մի օր ու դուք հասկանաք , որ այդ օրը դուք ոչինչ չեք արել հասնելու ձեր երազանքին , ուրեմն այդ օրը դուք սխալ եք ապրել:Մենք կարող ենէ ունենալ այն ինչ մեզ պետք է , ուղակի պետք է շատ պայքարենք դրա համար ու երբեք չմտածենք , որ ամեն ինչ վերջացած է :իսկ հիմա առաջարկում եմ ընթերցել մի քանի խելացի մտքեր , որոնց հեղինակններն են շատ հայտնի փիլիսոփաներ ու խելացի մարդիկ :


Ամենամեծ սխալն է` կարծել, որ դու երբեք չես սխալվում։
 Կարլեյլ



Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։
Հաուել

Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։
Պուբլիլիոս Սիրոս


Խավար գիշերում լավ նավաստին էլ կարող է սխալվել։
Թոմաս Ֆուլեր







2 комментария:

  1. Ողջունում եմ Ձեզ: Շատ հետաքրքիր բլոգ է, ինձ իսկապես գրավեց: Ամեն մի նյութը ընթերցելիս ինձ զգում էի հոգեբանի հետ խոսելիս, ասես նա ամեն ինչ գիտի իմ մասին և արդեն խորհուրդ է տալիս, իսկապես ողջունելի է: Մի ավելացում էլ, բոլոր նյութերը յուրովի հետաքրքիր էին և գրավիչ:

    ОтветитьУдалить
  2. Շատ շնորհակալ եմ , իսկապես շատ ուրախ եմ , որ իմ նյութերը հասնում են իրենց նպատակին :Շնորհակալ եմ ձեզ կարծիքի համար :)

    ОтветитьУдалить