6.10.11

Շներն իմ ամենամոտ ընկերներն են :


Մարդկանցից մենք կարող ենք սպասել ամեն ինչ, ցանկացած ստորություն , դավաճանություն : Մարդիկ էգոիստ են , բոլորը մտածում են իրենց մասին  և իրենցից բացի ոչինչ չեն տեսնում :Նայում ես շուրջդ , դու ունես շատ ընկերներ, առաջին հայացքից նրանք սիրում են քեզ  ու ամեն ինչ կանեն քեզ համար, բայց երբ պահը գալիս է , այդ '' ընկերները'' ուղակի դավաճանում են քեզ ու  դու մնում ես մենակ:Բայց կենդանիները այդպես չեն :Նրանք ինչ էլ լինի երբեք չեն լքում իրենց տիրոջը:Ես   շատ եմ սիրում շներին :Ինձ երբեմն  թվում է , թե  ես հասկանում եմ նրանց լեզուն:Ես այս կյանքում ամենաշատը գնահատում եմ անկեղծությունը ու հավատարմությունը, իսկ շներն աշխարհի ամենահավատարիմ էակներն են, ինչը չեմ կարող ասել մարդկանց մասին:
Մարդիկ  ասում են , որ ես շան բնավորություն ունեմ: Շատերը կվիրավորվեին դրանից , բայց ոչ ես: Ես  դրանից ինձ ավելի լավ եմ զգում,դա հաճոյախոսություն է ինձ համար:Իրոք ես շատ կուզեի , որ մարդիկ գոնե մի քիչ նման լինեին շներին :Նրանք շատ լավ ընկերներ են , միշտ զգում են , թե մարդ ինչ է զգում :Երևի արդեն հասկացաք , որ այսքան շատ շուն սիրող մարդը պետք է որ շատ շներ ունենա :Ասեմ , որ դա ճիշտ է :Ես շատ շներ ունեմ :Ես միշտ կերակրում ու խնամում եմ նրանց:Ախր նրանք այնքա~ն լավն են , այնքա~ն գեղեցիկ, որ ուղակի չեմ հասկանում ինչպես կարելի է չսիրել նրանց :Երբ տխուր եմ լինում , նրանք գալիս են , նստում իմ կողքին: Ես խոսում եմ նրանց հետ , ինչ-որ դեպքեր եմ պատմում, իսկ նրանք ինձ այնպիսի հայացքով են նայում , կարծես հասկանում են ու ուզում են ինչ- որ բան ասել:Գիտեմ, երևի հիմա մտածում էք , որ ես աննոռմալ եմ , որ խոսում եմ շների հետ : Ինձ կհասկանան միայն այն մարդիկ , ովքեր ինձ նման սիրում են կենդանիներին , իսկ նրանք ովքեր չեն հասկանա ինձ, ինձ  համար միևնույնն է, կարող եք ինձ աննոռմալ համարել :Միևնույնն է ես ասել եմ,ու կասեմ'' լավ շունը հազար հատ մարդ արժե'' :

4 комментария:

  1. Այնպես եմ հասկանում քեզ,դու աննորմալ չես, դա բնական է, այսպես կարող է խոսել միայն դավաճանված մարդը, իսկ ես այդպիսինն եմ, ես էլ շներին շաաատ սիրում, պաշտում եմ նրանց:

    ОтветитьУдалить
  2. Ռուզանկա ջան շատ ուրախ եմ , որ գտնվեց մեկը , ով ինձ հասկանում ա, ու իմ նման սիրումա շներին:թե չէ բոլորը վախենում են շներից ,այնինչ ավելի շատ պետքա մարդկանցից վախենան:

    ОтветитьУдалить
  3. իհարկե, իմիջայլոց եթե շներիղ վախենում ես նրանք զգում են դա և հարձակվում են, իսկ եթե մեր նման հանգիստ ու քքշանքով վերաբերվես, ամեն ինչ նորմալ կլինի

    ОтветитьУдалить
  4. ruzanka jan de ari es mer hayutyan@ bacatri, mi hat shun en tenum , nenc en vatanum u histerik sharjumner anum, vor shner@ lexapatar en linum ,mi hat el kasen, haseq, ogneq , keran, tgitutyan ardyunqa

    ОтветитьУдалить