21.12.11

Ամանորյա հրաշքներ


Եվս մի քանի օր և կգա շատերի կողմից սպասված ու շատերի կոմից չսպասված նոր տարին :Քաղաքում արդեն խառնաշփոթ է տիրում :Մարդիկ իրենց ամանորյա գնումներն են կատարում, մի մասը բողոքում է , որ նորից ստիպված է այդքան գումար ծախսել, մի մասը ուրախությամբ է ծախսում այդ գումարը ու ուրախությամբ է պատրաստվում նոր տարվան , մյուս մասն էլ ուղղակի տանը  տաք ծածկոցի մեջ մտած , տաք թեյը ձեռքին  նայում է պատուհանից ու ծիծաղում այս խառնաշփոթի ու մարդկանց շփոթված դեմքերի վրա:Երեխաները ուրախանում են ու սպասում ձմեռ պապիկին , նրանք հավատում են , որ  նոր տարվա գիշերը կկատարվեն նրանց երազանքները:Նրանք հավատում են , որ հրաշքներ լինում են ու հավատով սպասում են ամանորյա գիշերվան:Իսկ մեծերը կյանքից հոգնած դեմքով այս ու այն կողմ են գնում ու ծիծաղում երեխաների վրա:Նրանք չեն հավատում հրաշքներին , նրանք հոգնել են այս կյանքից ու այս նոր տարին նրանց համար ընդամենը հերթականն է:Նրանք ծիծաղում են երեխաների ու այն մարդկանց վրա ովքեր հավատում են հրաշքներին , բայց նրանց մտքով չի էլ անցնում , որ այդ մարդիկ էլ նրանց վրա են ծիծաղում , որովհետև նրանք կյանքը այնքան գորշ է ու միապաղաղ:Նայում եմ շուրջս ու հասկանում եմ , որ մարդիկ կորցրել են հավատը ամեն լավ բանի նկատմամբ ու խրվել են հոգսերի մեջ:
Բայց, անկեղծ ասած, դա ինձ ցավ է պատճառում :Ինձ ցավ է պատճառում երբ տեսնում եմ ժամանակից շուտ ծերացած ու կյանքից ձանձրացած 14-20 երեխաներին:Այո երեխաներ, որովհետև այդ տարիքում մարդ միևնույն է հոգու խորքում երեխա է  :Ես իհարկե հասկանում եմ ավելի մեծ տարիքի մարդկանց , որովհետև նրանք չափից շատ խնդիրներ ունեն հրաշքներին հավատալու համար , բայց այս տարիքի երեխաների համար ուղղակի աններելի է մռայլ դեմքի արտահայտությունը:Գոնե այս տարիքում մենք պետք է ուրախ լինենք ու փորձենք ուրախացնել մեծերին , հավատացնենք նրանց ,որ հրաշքներ լինում են , որ նոր տարին տոն է այլ ոչ թե հոգս:Իսկ դրա փոխարեն մենք ինքներս ենք տխուր:Հարգելի 14-20 տարեկան երեխաներ, մենք ուղղակի պարտավոր ենք ուրախ լինելու ուրախացնել բոլորին :Ես գիտեմ , որ ձեզ թվում է , թե աշխարհի ամենաշատ խնդիրներ ունեցողը դուք եք , բայց հավատացնում եմ ձեզ, որ դա այդպես չէ:Ես առաջարկում եմ ձեզ ուրախանալ ու սպասել մեծ հրաշքների:Այս տարի երջանկության տարի է ու մենք չպետք է այն դիմավորենք այսքան տխուր դեմքերով :Տեսնո՞ւմ եք քաղաքը ցնծում է :Ամենուր գեղեցիկ լույսեր են , միայն մարդկանց դեմքերն են , որ չեն փայլում  ու չեն սազում քաղաքի ուրախ տեսքի հետ:Եկեք ուրախանանք ու ստիպենք մեծերին հավատալ հրաշքներին , հավատալ երազանքներին ու ուրախությամբ դիմավորել նոր տարին :Եկեք չբողոքենք ոչնչից ու ուղղակի վայելենք տոները:Չէ՞ որ տոները ուրախանալու համար են :Նոր տարին բոլորի համար է, անկախ նրանից հարուստ ես , թե՞ աղքատ , ուրախ ես, թե՞ տխուր:Եկեք ուղղակի հավատանք ու սպասենք հրաշքներին , փակենք մեր աչքերը ու երազանք պահենք, որովհետև երազանքները մի օր անպայման կատարվում են :Ձեզ ուրախ ու ձեռքբերումներով լի տարի եմ ցանկանում ու ցանկանում եմ , որ այս տարի ավելի թեթև նայեք կյանքին ու ուրախանաք, որովհետև կյանքը վազում է ու վերջում մեզ միայն մնում է մեր կյանքի ուրախ հիշողությունները:Սպասեք հրաշքներին ու դրանք անպայման մի օր կկատարվեն :)

Комментариев нет:

Отправить комментарий