31.12.11

Հաջողության տարի


Արդեն նոր տարի է ու ես մի ձեռքով ամանորյա համեղ աղցան պատրաստելով  , մյուս ձեռքով գրելով շտապում եմ ողջունել ու շնորհավորել իմ շատ սիրելի ընթերցողներին :Ես միանում եմ իմ բոլոր բլոգինգով զբաղվող ընկերների մաղթանքներին ու մաղթում ձեզ  ուրախ ու ձեռքբերումներով լի  նոր տարի: Բայց այսօր ես չեմ ասելու  արդեն ասված ու հոգնեցնող -ություն վերջածանցով վերջացող բառերը :Միայն կասեմ այդ բառերից մեկը' ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ :Զգում եմ , որ այս տարի հաջողության տարի է լինելու :Հաջողության ու հաղթանակած տարի :Տարին դեռ չսկսած ես հաղթանակի հոտն եմ զգում ;Զգում եմ , որ հաղթանակը մոտենում է :Զգում եմ հաջողության ու հաղթանակի համը , տեսնում եմ երջանկությունը ու մարդկանց ժպիտները:Ես զգում եմ , որ այս տարի ժպտալու են բոլորը , տեսնում եմ մարդկանց երջանիկ ու գոհունակ դեմքերը:
Այս տարի մենք միայն հաղթելու ենք , միասին առաջ ենք գնալու ու լցնելու ենք աշխարհը ուրախությամբ ու հաջողությամբ :Եկեք ուղղակի ուրախ դիմավորենք ու վայելենք այս հաջողության ու հաղթանակած տարվա ամեն մի վայրկյանը:Այս տարի հենց մեր տարին է , ժամանակն է ուրախանալու ու կյանքը վայելելու :Շնորհավոր ձեր նոր տարին :Ուրախացեք ու վայելեք այն :)

2 комментария:

  1. Իմ շաատ սիրելի Լիկա ջան, ՇՆՈՐՀԱՎՈՐ:Թող ամեն ինչ միշտ քո ուզածով լինի:Համբույրում եմ քեզ, ամուր ամուր... :)

    ОтветитьУдалить
  2. Ես էլ եմ շնորհավորում Ռուզանկա ջան :Այս տարի ամեն ինչ մեր ուզածով է լինելու , ես էլ եմ համբուրում ամուր-ամուր:)

    ОтветитьУдалить