Երբ քայլում ես փողոցով ու զգում ես , թե ինչպես է ցուրտը սառեցնում ձեռքերդ:Նայում ես երկնքին ու արևի ոչ մի շող չես տեսնում , կարծես արևը նեղացել է քեզանից ու հեռացել:Օդի սառնությունը խեղդում է քեզ ու ամեն մի շունչը քեզ մեծ ցավ է պատճառում :Խեղդվում ես ու ցրտից կուչ գալիս մի անկյունում :Սպասում ես , որ մի օր արևը նորից կգա քո կյանք ու դու վերջապես կազատվես այդ ծանր ու ճնշող հագուստից :Ամեն օր սպասում ես , հույս ունես , որ գոնե վաղը արևը կայցելի քեզ , բայց նա չի գալիս ու ամենից շատ քեզ բարկացնում է այն , որ դու չգիտես նա մի օր կգա , թ՞ե ոչ:Ուզում ես իմանալ ,ե՞րբ է նա գալու , բայց չես կարող , գիտես , որ մի օր կգա, բայց այդ օրը դու չգիտես երբ կլինի:Կուշանա՞ արդյոք , թե կհասնի ճիշտ ժամանակին :Զգում ես, որ հոգնել ես անընդհատ պատսպարվելուց , հոգնել ես անընդհատ քամու դեմ պայքարելուց , բայց չես կարող հանձնվել ու թողնել, որ ցուրտը կլանի քեզ :
Ամեն օր արթնանում ես այն հույսով , որ գոնե այսօր արևը ժպտալու է քեզ , բայց այդ արևը այնքան է ուշանում :Քամին էլ կարծես ծիծաղում է քեզ վրա ու երեսիդ շպրտում այն փաստը, որ դու նրա ձեռքում ես ու նա քեզ հետ կարող է անել այն ինչ խելքին փչի :Ու հոգնում ես սպասելուց , հոգնում ես անվերջ արև փնտրելուց ու որոշում ես հաշտվել սառը քամու հետ ու գնալ այնտեղ ուր նա քեզ կտանի :Երբ մի օր էլ արդեն հույսդ կտրած դուրս ես գալիս տանից ու չես էլ նայում երկնքին, որովհետեվ գիտես , որ արևը էլ երբեք դուրս չի գա, հանկարծ արևի մի պայծառ շող ես տեսնում , մի փոքրիկ ջերմություն ես զգում ու չես էլ կարողանում հավատալ, արդյոք սա այն արևն է , որին դու այսքան ժամանակ սպասել ես :Բայց ցավոք սրտի այդ արևը հաճախ ուշացած է լինում ու այլևս հնարավոր չի լինում հալեցնել գոյացած սառույցները :

Комментариев нет:
Отправить комментарий