2.11.11

Մի իրական պատմություն իմ կյանքից

Այսօր ցերեկը պետք է գնայի պարապմունքի , սակայն գիտակցելով որ ուսուցչուհիս ինձ պատուհանից դուրս կշպրտի դասերս չանելու համար , զանգահարեցի նրան և խնդրեցի , որ պարապմունքը մի քանի ժամով հետաձգի:)Բարեբախտաբար  ուսուցչուհիս համաձայնեց և պարապմունքը նշանակեցինք երեկոյան ժամը 6-ին :Ուրախ ուրախ վեր կացա ու  գնացի պարապմունքի :Ու չէի մտածում , որ մինչև հասնեմ արդեն կմթնի :Մի խոսքով գնացի պարապմունքի , հետո երբ վերջացրեցի արդեն ժամը 8- ն էր, դրսում բավականին մութ էր, իսկ ես քանի որ մութը շատ եմ սիրում ,  շատ ուրախացա ու սկսեցի ուրախ ուրախ քայլել :Հանկարծ նկատեցի մի աղջկա , որը շատ վախեցած տեսք ուներ և հեռախոսով էր խոսում :Նա խնդրում էր իր մորը , որ մայրը գա ու դիմավորի իրեն , ասում էր , որ շատ է վախենում :Անկախ ինձանից մի ժպիտ հայտնվեց իմ դեմքին , ուղակի զարմացա , թե ինչու է այդ աղջիկը այդքան վախեցած:
Նա նկատեց ինձ, իմ դեմքի ժպիտը , ու երևի մտածեց , որ ես ինչ-որ աննորմալ եմ , որը  այս ժամին ժպիտը դեմքին քայլում է այս փողոցով :Աղջիկը արագացրեց իր քայլերը, ու սկսեց այնպես վազել , կարծես ես ընկել էի նրա հետևից ու նա փախչում էր;Ու այդ պահին երբ նա այդպես արագ վազում էր , նրա դիմաց մի շուն դուրս եկավ ու հաչեց , նա այնպես հանկարծակիի եկավ , որ պայուսակը ձեռքից ընկավ ու սկսեց լաց լինել:Ես ճիշտ է չկարողացա  ծիծաղս զսպել , բայց  մոտեցա նրան և ասացի .
-Ձեզ ինչ-որ բա՞ն է պատահել, կարո՞ղ եմ ձեզ օգնել:
Նա վախեցած ձայնով պատասխանեց '' Ոչինչ էլ չի եղել '' ու վազելով փախավ :
Երկար ժամանակ քայլում էի ու հիշելով այդ աղջկան ծիծաղում :Զարմանում էի ինչպես կարելի է այդպես վախենալ  մթությունից :Ու միայն այդ ժամանակ նկատեցի,  որ  դրսում գրեթե ոչ ոք չկա, իսկ ով էլ կա այնպես են նայում ինձ վրա կարծես ինչ-որ տարօրինակ բան են տեսել :Բոլորը վախեցած տուն էին շտապում  ու այնպիսի դեմք էին ընդունել կարծես ինչ-որ վատ բան է լինելու :Երկար մտածում  էի , թե ինչու են բոլորը այդքան վախեցած ու ինչու են բոլորը այդքան տարօրինակ հայացքներով ինձ նայում  Չեմ կարծում , որ ես ինչ -որ հանցագործություն եմ գործում , մթությունը սիրելով:Ես շատ եմ սիրում այն  , սիրում եմ զբոսնել մթության մեջ , սիրում եմ գիշերային լույսերը ու չեմ պատրաստվում հրաժարվել այդ ամենից , մարդկանց  հիմար հայացքների պատճառով :Այլ ընդհակառակը առաջարկում եմ մարդկանց  դադարել վախենալ մթությունից  ու գոնե մինչև երեկոյան ժամը 10-ը հանգիստ քայլել փողոցում , առանց վախենալու ու մարդկանց վրա չար հայացքներ գցելու:Որովհետև օրը այնքան կարճ է ժամը 18:00-ից տանը փակվելու համար:Խնդրում եմ հանեք ձեր միջի այդ կարծրատիպերը ու վախերը ու ազատ ապրեք առանց անիմաստ վախերի:Մի բարդացրեք առանց այն էլ բարդ կյանքը:

4 комментария:

  1. Գիտե՞ս, ով էլ լինի կվախենա, մանավանդ մեր օրերում, շատ վտանգավոր է միայնակ մութը ընկած փողոցներով թափառելը, ու մարդ կո , որ իսկապես վախենում է, օրինակես:

    ОтветитьУдалить
  2. համաձայն եմ , որ մեր օրերում վտանգավոր է, գիշերով փողոցում քայլել , ու ինձ թվում է մի փոքր վախ բոլորի մեջ էլ կա, բայց պետք չէ այդ վախի պատճառով ընկնել այն աղջկա վիճակի մեջ որի մասին գրել եմ,ու թարս թարս նայել այն մարդկանց վրա ովքեր չեն վախենում մթությունիօց ամեն ինչ պետք է հանգիստ ընդունել, իսկ վախերն էլ պետք է հաղթահարել:Համենայն դեպս սա իմ կարծիքն է միգուցե դու էլ ուրիշ ձև ես մտածում:Ամեն մարդ ունի իր կարծիքը ու ես հանգստ եմ ընդունում նույնիսկ այն կարծիքները, որոնք ես չեմ ընդունում :)

    ОтветитьУдалить
  3. Իսկ ես ընդհանրապես վախենում եմ ամայի տարածքներից` լինի դա երեկոյան ճամը 10-ը, թե առավոտյան 8-ը: Նույնիսկ երբեմն ինձ թվում է, որ օրը-ցերեկով ինչ-որ մեկը ինձ հետապնդում է: Բայց ասում են, դա նորմալ է մեր տարիքի համար: Այնպես որ, եթե միևնույն է վախենալու ես, կարող ես մի քիչ երկարացնել օրդ մինչև ժամը 10-ը փողոցներում թափառելով, եթե իհարկե ուզում ես:

    ОтветитьУдалить
  4. Սոն ջան ճիշտն ասած վախը ինձ համար կարծես մարտահրավեր լինի :Ես երբ զգում եմ , որ ինչ-որ բան վախեցնում է ինձ, սկսում եմ անընդհատ մոտենալ դրան :Ու այդպես մինչև վախը անհետանում է :Ու նույնն էլ քեզ եմ խորհուրդ տալիս :Եթե վախենում ես ամայի տարածություններից ուրեմն անընդհատ գնա ամայի տեղ , թեկուզ վախենալով , բայց գնա: Ու կտեսնես , որ մի օր այդ վախը կանհետանա: Չգիտեմ դա իմ վախից ազատվելու տարբերակն է ու նաև քեզ եմ առաջարկում ;Վախից ազատվելու միակ միջոցը վախին ընդառաջ գնալն է :

    ОтветитьУдалить