23.11.11

իսկ դուք երբևէ մտածե՞լ եք

Life isn't about waiting for the storm to pass ...
It is about learning to dance in the rain
Երբևէ մտածե՞լ եք , որ կարելի է վայելել դժվարությունները, որ կարելի է հաճույք ստանալ դժվարությունները հաղթահարելուց :Բոլորս մտածում ենք , որ մենք ուզում ենք , որ մեր կյանքում ամեն ինչ հարթ ու հանգիստ լինի , բայց երբ էդպես է լինում , բողոքում ենք միապաղաղ կյանքից :Պատկերացնո՞ւմ եք կյանքը ինչ ձանձրալի կլիներ , եթե ամեն ինչ լավ ու հանգիստ ընթանար , անընդհատ երջանիկ լինեինք:Այդ դեպքում երջանկությունը ուղղակի կկորցներ իր արժեքը:Իսկ ո՞վ է փորձել հաճույք ստանալ ամեն մի դժվարությունից :Չէ՞ որ դժվարությունները միևնույն է պետք է լինեն , որովհետև առանց դրա մենք ուղղակի չենք կարող ապրել:Չէ՞ որ դժվարությունները մեզ այնքան շատ բան են սովորեցնում , իսկ մենք անընդհատ բողոքում ենք ու ասում ենք , որ ուզում ենք ամեն ինչ խաղաղ լինի :Ո՞ւմ է պետք խաղաղ կյանքը , եթե չկա մի բան , որի համար պայքարես, լաց լինես , հետո ուրախանաս  , անցնես ինքդ քո ցանկությունների վրայով ու հասնես դրան , ում է պետք այդ խաղաղ  կյանքը, որից ոչինչ չես կարող սովորել, չես կարող ուժեղանալ , չես կարող ադրենալին ստանալ :
Ես առաջ մտածում էի , որ խաղաղություն եմ ուզում, բայց հիմա հասկացել եմ  , որ ես սիրում եմ իմ կյանքը իր դժվարությունների , խնդիրների, վախերի ու հիասթափությունների հետ միասին :Պատկերացնո՞ւմ եք , եթե մենք չունենայինք դժվարություններ, մենք չէինք զգա այն հաճույքը , որը մարդ զգում է այն հաղտահարելուց հետո, չէինք զգա այն , որը մարդ զգում է, երբ հասնում է իր նպատակին անցնելով շատ դժվարությունների միջով , հաղթահարելով շատ պատնեշներ:Դժվարությունները, խնդիրները , հիաստափությունները , վախերը միևնույն է լինելու են , սիրենք , թե ոչ , բայց դրանք ավելի հաճելի ու օգտակար կլինեն մեզ համար, եթե մենք դրանք հաղթահարենք ժպիտով ու սիրով , այդ դեպքում դրանք մեզ ավելի շատ բան կտան: Չգիտեմ , միգուցե մտածեք , որ ես խենթ եմ , բայց միևնույն է , ես սիրում եմ իմ կյանքի բոլոր դժվարությունները , որովհետև դրանք են մեր կյանքին գույներ հաղորդում ;Նույնիսկ շնորհակալ եմ այն մարդկանցից , ովքեր իրենց մտածված կամ չմտածված քայլերով այնպես են արել , որ ես ունենամ խնդիրներ , հիաստափություններ , վախեր:Ես հենց դրանցից եմ ուժեղացել ու դրանք են ինձ օգնել չվախենալ ոչնչից , դրա համար իրոք շնորհակալ եմ :Սիրում եմ այս կյանքը իր բոլոր գույներով առանց բացառությունների :)

Комментариев нет:

Отправить комментарий