17.11.11

Խնայենք մեր նյարդերը :)

Կարծում եմ բոլորն էլ օրվա մեջ գոնե մի քանի անգամ հասցնում ենք նյարդայնանալ:Անընդհատ լինում են այնպիսի պահեր, որ մենք չենք կարողանում տիրապետել ինքներս մեզ և հավասարակշռությունից դուրս ենք գալիս :Խցանումները, անկիրթ ու անշնորհք վարորդները , անցանկալի մարդկանց ներկայությունը, և էլի շատ բաներ մեզ հեշտությամբ կարող են հունից հանել;Բայց սպասեք:Եկեք մեզ մի հարց տանք .ի՞նչ ենք մենք շահում նյարդայնանալուց , մի լավ հայհոյելուց ու ձեռքի տակն ընկածը ինչ-որ մեկի գլխին ջարդելուց:Դա մեզ հանգստություն է տալիս , բայց արդյունքում այդ խնդիրը չի լուծվում, մենք կորցնում ենք մեր լավ տրամադրությունը, կորցնում ենք  է մեր սիրած իրերից մեկը, որովհետև այն կոտրել ենք ինչ-որ մեկի գլխին և վերջապես կորցնում ենք ժամանակ : Սա ամենակարևորն է,որովհետև մենք կենտրոնանալով հիմար մարդկանց ու երևույթների վրա մեծ ժամանակ ենք կորցնում ու չենք կարողանում  մեր կարևոր գործերը հասցնել ավարտին  :
Գիտակցելով,  որ մեզ նյարդայնացնող երևույթը մենք չենք կարող փոխել մի լավ բարկանալով և անիմաստ բառերով, ես ձեզ առաջարկում եմ մի այլ տարբերակ , որը ես քիչ առաջ փորձեցի. ասեմ , որ բավականին օգտակար եղավ ինձ համար :Վերջերս ես սկսել էի նյարդայնանալ ամեն մի հիմար բանի  պատճառով և  չէի հասցնում անել իմ կարևոր գործերը :Այսօր ես հասկացա , որ անիմաստ ժամանակ եմ կորցնում նյարդայնանալու վրա :Փորձում եմ փոխել այն ինչը ինձ նյարդայնացնում է, բայց ստացվում է հակառակը. ես չեմ կարողանում դա փոխել, չեմ կարողանում հասցնել իմ գործերը ու մի մեծ խառնաշփոթ է տիրում իմ կյանքում :Բայց վերջ :Այսօրվանից ես որոշել եմ ոչնչից չնյարդայնանալ, հանգիստ սպասել, մինչև այդ նյարդայնացնող երևույթը ինքն իրեն կվերանա կամ էլ չի վերանա , բայց ինձ այն արդեն չի խանգարի:Ուղղակի, երբ ինչ-որ մեկը փորձում է ամեն գնով ձեզ նյարդայնացնել , հանգիստ դեմքով նայեք նրան և ժպտացեք,կամ փակեք ձեր աչքերը ու մտքում հաշվեք մինչև հարյուրը. հավատացեք ,երբ վերջացնեք ,արդեն այդ մարդը գնացած կլինի  կամ էլ , որ ավելի օգտակար է, մի գիրք վերցրեք և կարդացեք, մինչև այդ մարդը կհոգնի անիմաստ բառեր ասելուց ու իրեն կոտորելուց ու կգնա  թարմ ականջ փնտրելու;) Սկզբում իրոք դժվար է այդ պահին նստել, վեր չկենալ ու այդ մարդուն պատուհանից դուրս չշպրտել, բայց գնալով կսովորեք և ձեզ համար նրա հիմարությունները կդառնան սովորական :Նույնիսկ նա կսկսի նյարդայնանալ ձեր հանգստությունից(հուսով եմ ' այդ մարդն էլ իմ գրառումը չի կարդա ու մի լավ կնյարդայնանա, վատնելով իր նյարդերը) :)Եվ եկեք հաշվի առնենք մի կարևոր բան ' մեր առողջությունը, չէ որ բոլորն էլ գիտեն, որ նյարդայնանալը վնասակար է առողջությանը ու կարող է շատ հիվանդությունների պատճառ հանդիսանալ, իսկ մեր կյանքում ամենակարևորը մեր առողջությունն է, եթե մենք կորցնենք մեր առողջությունը , անիմաստ կլինի ամեն ինչ;Մի խոսքով խնայում ենք մեր և ուրիշների նյարդերը, սովորում ենք ժպտալ ,մարդկանց գլուխները ջարդելու փոխարեն:Ու մի բան . ժպիտը ամենալավ զենքն է :)
Հուսով եմ կարողացա ինչ-որ բանով ձեզ օգնել, և դուք ինչ-որ բան վերցրեցիք իմ այս փոքրիկ գրառումից :Եթե այո, ապա խնդրում եմ ուրախացրու ինձ և ժպտա :Լայն ժպտա ու խնայիր նյարդերդ , ինչպես անում եմ ես :)

Комментариев нет:

Отправить комментарий