12.9.11

Սեր, սեր ու էլի սեր...

Վերնագիրը կարդալով դուք  երևի մտածում եք ,որ այստեղ տեսնելու եք գեղեցիկ սիրո նկարագրություն և էլի այնպիսի սրտաճմլիկ բառեր, որոնք կարող ենք կարդալ գրեթե ամենուր:Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ, որովհետև ես չեմ պատրաստվում նկարագրել սերը, և  ասել սիրո մասին ծեծված խոսքեր:Այսօր ես ուզում եմ խոսել  հարգանքի մասին , որը մարդ պետք է տածի սիրո և սիրած էակի նկատմամբ:Այն հարգանքի որի մասին շատերը գաղափար չունեն:

Ես իմ  կյանքում հաճախ եմ  հանդիպել սիրող զույգերի ,որոնք առաջին հայացքից սիրում են իրար,առանց իրար չեն կարող ապրել ,  բայց մի փոքր վեճից հետո գալիս են ու սկսում են այնպիսի բաներ ասել իրենց զուգընկերոջ մասին ,որ ես պարզապես ապշում եմ :Բողոքում են ,վերջին բառերով անպատվում են ,հայհոյում են  ու գետնին հավասարեցնում իրենց զուգընկերոջը:Ես ուղակի չեմ հասկանում ինչպես կարելի է  առաջին հիմար կռվից հետո վազել ու բոլորի մոտ ահավոր բառերով անպատվել այդ մարդուն:Ինչ եք ուզում ապացուցել դրանով??Ուզում եք ,ուրիշին վարկաբեկելով ձեզ լավը ցույց տալ?? Չեմ հասկանում ուր  մնաց ձեր սերը,երեկ սիրում եիք ,իսկ այսօր ոչ??Ու ամենածիծաղելին այն է ,որ երբ բաժանվում են ու ասում են , որ  իրականում չեն սիրել,այլ ինչ-որ բանի համար էին նրա հետ ընկերություն անում (որը իհարկե սուտ է ) : Բայց հաջորդ օրը  ես նրանց տեսնում եմ միասին կարծես ոչինչ էլ չի եղել:Ու ինչ??Դուք մտածում եք ,որ եթե այդպես ստորացնեք ձեր ընկերոջը իմ առաջ, ես նրա մասին  վատ կարծիք կկազմեմ ու  ձեզ կհարգեմ??Ոչ սխալվում եք : Ես չեմ կարող հարգել այն մարդուն ով բամբասում է այն մարդու մասին ում մի ժամանակ սիրել է:Թեկուզ և նա վիրավորել է ձեզ, թեկուզ նա իրոք ստոր մարդ է,դա ձեզ իրավունք չի տալիս այդպես խոսել նրա մասին :Չէ որ դուք մի ժամանակ սիրել եք իրար??Չէ որ դուք միասին շատ լավ օրեր եք ապրել ??ինչու եք բոլորի առաջ գետնին հավասարեցնում այդ մարդուն??Ու զարմանում եմ այդ ամենը ասելուց հետո ինչպես եք կարողանում նայել այդ մարդու աչքերի մեջ ու շարունակել ձեր հարաբերությունները??Ձեր կարծիքով ես կարող եմ հարգել այն մարդուն, ով այսօր ասում է որ սիրում է,վաղը ասում է որ չի սիրում ,հաջորդ օրը  սարսափելի բաներ է տարածում այդ մարդու մասին ,մյուս օրը ես նրանց տեսնում եմ միասին:Ուղակի զզվելի է:Ու դուք սա սեր եք համարում ??Սա է ձեր սերը ??Ախր երբ եք սովորելու հարգել ձեր սերը??Երբ մարդ իրոք սիրում է,նա փորձում է ծածկել իր սիրած էակի թերությունները ,այլ ոչ թե չափազանցնելով պատմել բոլորին:Սա սեր չէ,սա թյուրիմացություն է:
Ուղակի ուզում եմ խնդրել բոլորին ,որ ամեն մի  բառը ասելուց առաջ մի լավ մտածեն ու չասեն այնպիսի բաներ, որոնց համար կարող են հետագայում զղջալ:Հարգեք ձեր սերը և թույլ մի տվեք մարդկանց ծիծաղել ձեզ վրա:

2 комментария:

  1. Շատ ապրես դու, Անժելա ջան, հուսով եմ` բոլոր նրանք, ում հասցեագրված է Քո գրառումը, գոնե կփորձեն այսուհետ կապ դնել լեզվին... ;)

    ОтветитьУдалить
  2. Ես էլ եմ հւսով , որ գոնե այս գրառումը կարդալուց հետո մարդիկ կսկսեն Խոսելուց առաջ գոնե մի քիչ մտածել :Շնորհակալ եմ հասմիկ ջան :)

    ОтветитьУдалить