18.9.11

իմ խենթ երազանքը


Ես ապրում եմ մի քաղաքում ,ուր ամեն  օր անձրևը այցելում է ինձ ,ուր ես միակ մարդը չեմ ,որ չեմ բողոքում անձրևից,այստեղ ամեն ինչ մաքուր է, անկեղծ ,առանց ստերի ու դավաճանությունների:Այստեղ ես ազատ եմ,հանգիստ,հեռախոսս չի զանգում,ինձ ոչ-ոք չի խանգարում:Ես մի ընկեր ունեմ,դա անձրևն է:
 Մի գիշեր ,երբ  ուժեղ անձրև էր գալիս , դուրս եկա ու սկսեցի  քայլել   անձրևի տակ  :Քայլում էի ու մտածում ,մտածում իմ կյանքի մասին,իմ երազանքների:Ամբողջովին թրջվել էի , զգում էի անձրևի ամեն մի  կաթիլը ,ես մենակ էի ' անձրևի հետ:Դրսում այնքան լուռ էր , միայն անձրևի ձայնն էի լսում ,բոլորը տանը տաքուկ անկողնում քնած էին,իսկ ես դրսում էի,մենակ:Այնքան գեղեցիկ էր աշխարհը առանց մարդկանց:

Ես զգում էի, որ երջանիկ եմ:Անձրևի կաթիլները գլորվում էին դեմքիս վրայով ,կարծես ողջունում էին ինձ:Կարծես ինչ-որ բան էին ուզում ասել:Մեղմ  քամին փչում էր դեմքիս:Զգում էի անձրևի թարմ բույրը,չիմանալով անգամ ,թե ուր եմ գնում:Քայլում էի ու զրուցում անձրևի հետ:Քամին ուղեկցում էր մեզ,չուզենալով մեզ մենակ թողնել,բայց միևնույնն է,նա մեզ չէր խանգարում:Ես քայլում էի անձրևի հետ,չուզենալով արթնանալ այս երազից
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:

***
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում: -
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...

Երկա՛ր քայլեցի:
Եվ իմ դեմ ահա - մի երկա՛ր փողոց:
Հեռվում - դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՛ն լուր բերին...
Մի հին լուր` հոգուս մեջ պահված ծածուկ -
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...

Ու... այս եմ հիշում`
Մի հին անկողին - թաղված մշուշում:
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ...

Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, -
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՜, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի -
Էլ ո՜չ մի զղջում իմ երազը հին
Ետ չի դարձնի...
Գնա՜, սիրելիս.
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, -
Ուզում եմ քնեմ - ախ, ինչպե՞ս քնեմ... Եղիշե Չարենց

2 комментария: