30.11.11

Իսկ դուք ճանաչո՞ւմ եք շներին :)








Եթե կարդացել եք իմ այս գրառումը , հավանաբար արդեն գիտեք իմ վերաբերմունքը շների նկատմամբ :Այսօր որոշեցի նորից անդրադառնալ իմ շատ սիրելի շներին : Բայց այսօր չեմ ուզում  ասել , թե ես ինչքան եմ սիրում նրանց , այսօր ուղղակի ուզում եմ ձեզ ներկայացնել շներին ու նրանց հատուկ բնավորության գծերը :Ուղղակի ուզում եմ , որ դուք էլ լավ ճանաչեք շներին և սիրեք նրանց այնպես , ինչպես ես :Եվ այսպես սկսենք :
  • Բոլորս էլ գիտենք , որ շներին հատուկ բնավորության գծերից մեկն է հավատարմությունը :Նրանք երբեք մենակ չեն թողնում իրենց տիրոջը և ընկերներին ու ատամներով պաշտպանում են նրանց մինչև վերջին շունչը: Իհարկե շատ լավ կլիներ , որ այս բնավորության գիծը ունենային նաև մարդիկ , բայց ցավոք  ոչ բոլորը կարող են շների նման հավատարիմ լինել :
  • Շների բնավորության գծերից մեկն է նաև շատ ուժեղ հիշողությունը ;Նրանք միշտ հիշում են մարդկանց,  ովքեր նրանց կերակրում են  ու ովքեր  նրանց  մի վատ բան են անում  : Ու սովորաբար նրանք միշտ հավատարիմ են լինում այն մարդկանց ովքեր երբևէ ինչ-որ լավություն են արել նրանց :Այսինքն նրանք շատ շնորհակալ կենդանիներ են ի տարբերություն շատ մարդկանց :
  • Շատերը մտածում են , որ շները լինելով հավատարիմ իրենց տիրոջը չեն կարող ապրել առանց նրա, այսինքն' նրանք ինքնուրույն չեն :Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ , որովհետև շներից ինքնուրույն ու ազատությունը սիրող կենդանիներ չկան :Նրանք սիրում են իրենց տիրոջը , բայց հանուն իրենց ազատության կանեն ամեն ինչ , կանցնեն ցանկացածի վրայով միայն թե չկորցնեն իրենց ազատությունը :Նրանց համար իրենց ազատությունից թանկ , ոչինչ չկա :
  • Նրանք նաև շատ բարի են :Գիտեմ , որ շատերդ հիմա զարմացաք , բայց իրոք նրանք շատ բարի են ու միշտ պատրաստ են օգնության հասնել մարդկանց դժվարին պահերին :Նրանց բարի լինելու հետ մեկտեղ նրանք նաև շատ վրեժխնդիր են :Եթե հանկարծ տրորես նրանց թաթը, նրանք քեզ այնպես անսպասելի կկծեն , որ դու այլևս երբեք չես համարձակվի գործ ունենալ նրանց հետ :
  • Լավագույն պաշտպանությունը հարձակումն է :Սա նրանց օրենքներից մեկն է , դրա համար են նրանք մի անծանոթ բան տեսնելիս հարձակվում դրա վրա :Բայց եթե շունը հարձակվի մարդու վրա ու մարդը ցույց տա , որ ինքը ոչ մի վատ բան չի ուզում անել նրան, շունը կհանգստանա ու կսկսի վստահել նրան :Այնպես որ ես խորհուրդ եմ տալիս մարդկանց , որ ցույց չտան , որ վախենում են նրանցից ու չսկսեն տարօրինակ շարժումներով բարկացնել խեղճ շներին  , որովհետև նրանք իրոք ամեն ինչ զգում են , ու անիմաստ է փորձել պաշտպանվել , որովհետև եթե նրանք ձեր կողմից ինչ-որ ագրեսիա նկատեցին ապա համոզված եղեք , որ դուք հաստատ չեք փրկվի :Ուղղակի փորձեք ընկերանալ նրանց հետ :
  • Շները նաև կարողանում են միանգամից հասկանալ , թե տվյալ մարդը լավն է, թե վատը ու եթե այդ մարդը վատն է (գող է , մարդասպան է, ուզում է խփել նրանց , ուզում է վնասել իրենց տիրոջը կամ ձագերին , փորձում է գողանալ նրա սեփականությունը ) նրանք միանգամից հարձակվում են տվյալ մարդու վրա :Իսկ եթե այդ մարդը ինչ-որ վատ նպատակներ չունի , նրանք միանգամից հասկանում են դա ու սկսում են ընկերանալ այդ մարդու հետ :
  • Նրանք նաև չեն սիրում , երբ ինչ-որ մեկը դիպչում է նրան , ինչը իրենցն է :Շները կսպանեն ցանկացածին, ով կփորձի գողանալ այն ինչը իրենցն է :Նրանք ատամներով պաշտպանում են իրենց սեփականությունը ու թույլ չեն տալիս մոտենալ դրան :

    Հիշեցնեմ, որ այս գրառումը հիմնականում վերաբերվում է փողոցային շներին :Այս հատկանիշները իհարկե ունեն նաև տնային շները , բայց նրանք այդքան էլ ինքնուրույն չեն ու չեն կարող ապրել արանց իրենց տիրոջ:Իհարկե շներին կարելի է անվերջ բնութագրել, որովհետև նրանք ավելի խորը ու ավելի սկզբունքային կենդանիներ են , քան կարող ենք պատկերացնել:Բայց այսօրվա համար այսքանը բավական է: Խոստանում եմ մի օր նորից կանդրադառնամ շներին ու կշարունակեմ նրանց ներկայացնել : Իսկ հիմա առաջարկում եմ դիտել այս տեսանյութը:Այն մի շան մասին է , ով օգնում է իր տիրոջը տնային գործերում :Իրոք շատ հետաքրքիր է ու համոզված եմ , որ ձեզ էլ շատ դուր կգա :            Սիրով '  Անժելա Պողոսյան



2 комментария:

  1. Շատ լավն էր, Անժել ջան: Ես էսքան բան շների մասին չգիտեի, բայց այ, որ նրանք զգում են, երբ մենք վախենում ենք, դա իմ սեփական փորձից իմացա: Մի անգամ էլ շների պատճառով իմ ռեպորտաժը լրիվ ուրիշ ուղղություն ստացավ ու ստացվեց սա` http://sona-ari.blogspot.com/2011/11/blog-post_24.html : Այս շարքը կոչվում է <>: Տես, դուրդ կգա?

    ОтветитьУдалить
  2. մերսի Սոն ջան :Ես շներին շատ շատ եմ սիրում ու կարելիա ասել ամեն ինչ գիտեմ նրանց մասին :Նայեցի ռեպորտաժդ , շատ լավն էր , ապրես:Ուրախ եմ , որ կարդում ես բլոգս , ու մերսի կարծիքի համար :Դ

    ОтветитьУдалить