Վերջերս մի խումբ երիտասարդների հետ մասնակցեցի մի հարցման, որտեղ հնչեց մի այսպիսի հարց , թե արդյոք կցանկանայինք հեռանալ Հայաստանից ու ի զարմանս ինձ պատասխանները դրական էին :Իսկ այն հարցին , թե որն է պատճառը, որ ցանկանում են լքել Հայաստանը , շատերը պատասխանեցին , որ Հայաստանում հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել, որ այստեղ չկան հնարավորություններ ու բոլոր լավ մասնագետները լքում են այս երկիրը:Ինձ ուղղակի զարմացրեցին այսպիսի պատասխանները:Իրոք մեծ ցավ զգացի , լսելով այս ամենը :Ուրեմն, եթե Հայաստանը գտնվում է ծանր վիճակում , բոլորը պետք է թողնեն ու գնա՞ն :Ու ցավոք սրտի այսօր շատերն են այսպես մտածում :Շատերն են մտածում միայն իրենց կաշին փրկելու համար փախչել այստեղից :
Այո, փախչել:Ուրիշ էլ ինչպես կարող եմ անվանել սա:Մարդիկ փախչում են մտածելով միայն իրենց մասին ու թքած ունենալով երկրի վրա:Իհարկե ես չեմ ժխտի այն, որ արտասահմանում հնարավորությունները ավելի մեծ են , կյանքը ավելի հեշտ է, բայց դա դեռ չի նշանակում , որ պետք է բոլորը թողնեն ու գնան :Ինչո՞ւ այդ մարդիկ չեն մտածում , որ կարող են մնալ ու ինչ-որ բան անել այս երկիրը դեպի լավը փոխելու համար:Ինչո՞ւ են բոլորը մտածում փախուստի մասին :Մի՞թե մենք այդքան թույլ ենք , որ պետք է թողնենք մեր երկիրը ու գնանք , միայն մեզ փրկելու համար:Իմ կարծիքով մարդը միևնույն է կստանա այն , ինչին արժանի է , անկախ նրանից , թե նա որտեղ է գտնվում :Բոլորը բողոքում են , որ Հայաստանում չկան խելացի մասնագետներ:Իսկ ինչու այդ ասողներից մեկը չի մտածում հենց ինքը դառնա խելացի մասնագետ:Օրինակ , եթե դուք մտածում եք, որ Հայաստանում չկան լավ բժիշկներ, գնացեք , կրթվեք ու դարձեք խելացի բժիշկ ու ինչ-որ բանով օգնեք ձեր երկրին , այլ ոչ թե անդադար կրկնեք , որ չկան լավ մասնագետներ:Սա ուղղակի վախկոտի մտածելակերպ է , փախչել ու թողնել երկիրը :Անձամբ ես կարծում եմ , որ Հայաստանում կան շատ լավ մասնագետներ և խելացի մարդիկ :Ես չեմ պատրաստվում փախչել, թողնելով իմ երկիրը :Ես կմնամ ու մինչև վերջին շունչս կպայքարեմ իմ երկրի առաջընթացի համար:Ինձ պետք չեն ուրիշ զարգացած երկրները , այնտեղի հնարավորությունները :Դրանք իմը չեն , սա է իմը :Եթե ես ծնվել եմ այստեղ ուրեմն ինչ-որ բան ունեմ այստեղ անելու , ուրեմն պետք է այստեղ լինեմ :Ու ես հավատում եմ , որ մեր երկիրը մի օր կդառնա այնպիսի երկիր, որ բոլորը կզղջան , որ հեռացել են այստեղից :Ծնվել եմ այստեղ , ապրում եմ այստեղ ու կմեռնեմ այստեղ :

Комментариев нет:
Отправить комментарий