Մինչև պատմությունս սկսելը ուզում եմ ասել , որ այն ամենը , ինչ գրված է այստեղ, հորինված չէ:Հերոսուհին ինձ անձամբ է պատմել այս ամենը:Նա խոսում էր արցունքներն աչքերին , նրա ձեռքերը դողում էին :Նրան լսողը դժվար թե կարողանար զսպել իր արցունքները:Նրա ձայնի մեջ այնքան տխրություն ու այնքան ցավ կար , որ միայն կարող էր լինել այս ամենը ապրած մարդու մեջ:Դե ինչ սկսեմ .
Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, սակայն ես այլևս չեմ հավատում դրան :Ես ինքս եմ զգացել , թե ինչպես է անցնում ժամանակը ու բուժելու փոխարեն սաստկացրել ցավը :Սպասել եմ ժամանակին , բայց այն անցել է՝ ոչինչ չփոխելով :Ժամանակն ուղղակի պահել է այդ ցավը սրտիս մի փոքրիկ դարակում , բայց բավական է բաց անեմ այդ դարակը, ու ամեն ինչ նույնն է:
Երբ ես նոր էի ծնվել , հայրս գրկեց ինձ , համբուրեց ու գնաց մասնակցելու պատերազմին ՝ խոստանալով վերադառնալ :