8.6.12

Սպասում



Մինչև պատմությունս սկսելը ուզում եմ ասել , որ այն ամենը , ինչ գրված է այստեղ, հորինված չէ:Հերոսուհին ինձ անձամբ է պատմել այս ամենը:Նա խոսում էր արցունքներն աչքերին , նրա ձեռքերը դողում էին :Նրան լսողը դժվար թե կարողանար զսպել իր արցունքները:Նրա ձայնի մեջ այնքան տխրություն ու այնքան ցավ կար , որ միայն կարող էր լինել այս ամենը ապրած մարդու մեջ:Դե ինչ սկսեմ .
Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, սակայն ես այլևս չեմ հավատում դրան :Ես ինքս եմ զգացել , թե ինչպես է անցնում ժամանակը ու բուժելու փոխարեն սաստկացրել ցավը :Սպասել եմ ժամանակին , բայց այն  անց
ել է՝ ոչինչ չփոխելով :Ժամանակն  ուղղակի պահել է այդ ցավը սրտիս մի փոքրիկ դարակում , բայց բավական է բաց անեմ այդ դարակը, ու ամեն ինչ նույնն է:
Երբ ես նոր էի ծնվել , հայրս գրկեց ինձ , համբուրեց ու գնաց մասնակցելու պատերազմին
՝ խոստանալով վերադառնալ :
Ես չեմ հիշում դա. ես շատ փոքր էի :Մայրս պատմում է , որ նա  առանց վարանելու գնում էր պատերազմի ,թողնելով իր նորաստեղծ ընտանիքը անորշության մեջ:Բայց նա գնում էր կռվելու ու հաղթելու համար ու ,չնայած ամեն ինչին, ես հպարտ եմ , որ այդպիսի հայր եմ ունեցել :Անցան տարիներ, ու հորիցս ոչ-մի լուր չկար:Նրան համարում էին անհայտ զինվոր :Նրա հետ էր գնացել նաև հորեղբայրս: Ես անդադար հարցեր էի տալիս մորս , այնպիսի հարցեր , որոնց պատասխանները  ոչ-ոք չգիտեր : Գնում էի ու նստում այնտեղ , որտեղով զինվորներ էին անցնում , նստում էի ու նայում նրանց՝ պատկերացնելով հորս: Ամեն անգամ , երբ զինվորներ էին վերադառնում պատերազմից , ես և ընկերներս վազում էինք ու նրանց անունները հարցնում և հուսահատված ու լաց լինելով՝ վերադառնում տուն :Ես իսկապես հավատում էի , որ հայրս վերադառնալու է , գալու է հաղթանակած , ինչպես որ խոստացել էր :Ես պատկեացնում էի նրան զինվորական հագուստով, զենքը ձեռքին , հաղթական ժպիտը դեմքին :
Երբ ես արդեն 10 տարեկան էի , մայրս, թողնելով ինձ տատիս ու պապիս մոտ, գնաց: Նա գնաց ու ամուսնացավ :Ես շատ շնորհակալ եմ նրանից , որովհետև ես հիմա մենակ չեմ . ես ունեմ քույրեր ու եղբայրներ , որոնք սիրում են ինձ:Ես տատիս ու պապիս հետ էի ապրում : Նրանք սիրում էին ինձ ու ամեն ինչ անում էին , որպեսզի ես չձզգամ հորս ու մորս  պակասը: Բայց կան բաներ , որոնց ոչինչ չի փոխարինի : Մայրս ժամանակ առ ժամանակ այցելում էր ինձ:Ծանր էին ինձ համար այդ տարիները :Հավատացե
՛ք՝ շատ դժվար է ապրել առանց ծնողների , անվերջ սպասման մեջ :Այդ անվերջ սպասումը ուղղակի սպանում էր ինձ:Ես այդպես էլ երբեք չդադարեցի սպասել հորս , նա ինձ համար ողջ էր, ուղղակի հեռու էր ինձնից : Ես նախընտրում էի այդպես մտածել :Ու նույնիսկ հիմա, երբ ես արդեն մեծ եմ , ունեմ մեծ ընտանիք, երեխաներ , թոռներ , բայց միևնույն է ամեն անգամ հորս մասին հիշելիս արցունքները խեղդում են ինձ: Ինձ մխիթարում է մի միտք , որ հայրս քաջ զինվոր է եղել :Ես հպարտ եմ , որ այդպիսի հայր եմ ունեցել  :
                                                                                   Օֆելյա Ներսիսյան

Մեր օրերում մենք գրեթե ամեն օր լսում ենք զոհված զինվորների մասին :Լսում ենք այնպիսի հանգստությամբ , կարծես դա մի սովորական երևույթ է , կարծես այդպես էլ պետք է լիներ :Ընդամենը մի վայրկյանում կարող է մի ամբողջ ընտանիք կործանվել :Քչերն են գիտակցում , որ յուրաքանչյուր զինվորի մահվան տակ թաքնված է մի դժբախտ ընտանիքի պատմություն: Որդուն կորցրած ծնողներ , միգուցե և ամուսնուն կորցրած կին ու որբ մնացած երեխա:Չեմ էլ ուզում պատկերացնել , թե քանիսն  են հայտնվել հերոսուհու իրավիճակում :Ուղղակի սարսափելի է , որ դեռ այսօր էլ այս ամենը շարունակվում է : Մարդկային կյանքը կորցրել է իր արժեքը...

2 комментария:

  1. Շատ լավն էր, Անժ))) Ապրես:
    Բարի վերադարձ)))))

    ОтветитьУдалить
  2. Մերսի Սյունս , գիտես քո կարծիքը իմ համար ինչքան կարևորա :*

    ОтветитьУдалить