29.8.12

Նայեք հայելու մեջ ...

Չնայած նրան , որ այսօր յուրաքանչյուր ընտանիք կարող է իրեն թույլ տալ տանը ունենալ  հայելի  , այնուամենայնիվ մարդիկ հաճախ մոռանում են նայել հայելու մեջ :Բոլորը ստեղծում են իրենց երազած կերպարը , համոզում են իրենց,  որ իրենք համապատասխանում են այդ կերպարին ու սկսում են ծաղրել մարդկանց , ովքեր իրենց նման չեն: Իհարկե  ես շատ ուրախ եմ , որ հայերի ինքնագնահատականը այդքան բարձր է , բայց  սիրելիներս , պետք չէ սիրահարվել ինքներդ ձեզ ու  քննադատել մարդկանց , ովքեր չեն համապատասխանում ձեր ստանդարտներին:Ո՞վ եք դուք , որ որոշեք` ինչն է լավ կամ ինչը վատ :Ո՞վ է ձեզ իրավունք տվել զբաղվել ուրիշների կյանքով ու մարդկանց ''ճիշտ ուղին'' ցույց տալով:Դուք կարող եք ընդամենը հայտնել ձեր կարծիքը , ասել , որ ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս , բայց ոչ ոք իրավունք չունի ծաղրել ու իր խորհուրդներով զզվեցնել ուրիշին միայն նրա համար , որ այդ ուրիշը նրանց նման չէ :

8.8.12

Մարդիկ լռել չգիտեն....

Կենդանիները ունեն մի առավելություն , որ չունեն մարդիկ. նրանք գիտեն լռել :Այո', առվելություն...բոլորը չէ , որ կարող են լռել :Լռելը իրականում շատ ավելի բարդ  է , քան խոսելը :Չէ՞ որ խոսելով մենք կարող ենք ընտրել մեր բառերը , ասել գեղեցիկ խոսքեր   ու լավ տպավորություն թողնել մարդկանց վրա  :Իսկ լռությամբ մենք չենք կարող մտնել այն կերպարի մեջ , որը մեզ պետք է: Լռության ժամանակ մենք այն ենք, ինչ կանք , իսկ մենք վախենում ենք դրանից ու դրա համար անվերջ խոսում ենք , որպեսզի փախչենք մեր իսկական էությունը ցույց տալուց  :Խոսելով կարող ենք փակել այն դատարկությունը , որ մեր ներսում է :Դրա համար էլ բոլորը անվերջ խոսում են , խոսում են , որպեսզի ինչ-որ բան ապացուցեն , լավն ու խելացի երևան . չէ՞ որ լռելով խելացի երևալը անհնար է . դրա համար պետք է իրոք խելացի լինել... Իսկ կենդանիները գիտեն ճիշտ պահին լռել , լռել ու հասկանալ :Նրանք չեն վախենում իրենց էությունը ցույց տալուց: