29.8.12

Նայեք հայելու մեջ ...

Չնայած նրան , որ այսօր յուրաքանչյուր ընտանիք կարող է իրեն թույլ տալ տանը ունենալ  հայելի  , այնուամենայնիվ մարդիկ հաճախ մոռանում են նայել հայելու մեջ :Բոլորը ստեղծում են իրենց երազած կերպարը , համոզում են իրենց,  որ իրենք համապատասխանում են այդ կերպարին ու սկսում են ծաղրել մարդկանց , ովքեր իրենց նման չեն: Իհարկե  ես շատ ուրախ եմ , որ հայերի ինքնագնահատականը այդքան բարձր է , բայց  սիրելիներս , պետք չէ սիրահարվել ինքներդ ձեզ ու  քննադատել մարդկանց , ովքեր չեն համապատասխանում ձեր ստանդարտներին:Ո՞վ եք դուք , որ որոշեք` ինչն է լավ կամ ինչը վատ :Ո՞վ է ձեզ իրավունք տվել զբաղվել ուրիշների կյանքով ու մարդկանց ''ճիշտ ուղին'' ցույց տալով:Դուք կարող եք ընդամենը հայտնել ձեր կարծիքը , ասել , որ ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս , բայց ոչ ոք իրավունք չունի ծաղրել ու իր խորհուրդներով զզվեցնել ուրիշին միայն նրա համար , որ այդ ուրիշը նրանց նման չէ :
Ինչո՞ւ է բոլորին թվում ,  որ իրենք մնացածից ավելի լավն են ու խելացի , որ իրենցից այն կողմ ոչ ոք չկա:Գրողը տանի , ուշքի եկեք :Բավական է զբաղվեք ուրիշի խնդիրներով ու ուրիշներին կյանքի դասեր տալով :Իհարկե կներեք , որ համարձակվում եմ  խանգարել ձեր սուրբ առաքելության կատարմանը` մարդկանց ճիշտ ուղուն բերելուն, բայց  մի հիանալի առաջարկ ունեմ . նայեք հայելու մեջ  , տեսեք , թե դուք ինքներդ ինչքան թերություններ ունեք  ու զբաղվեք այդ թերություններն ուղղելով , ոչ թե ուրիշներին ուղղություն ցույց տալով:Իսկ ես իմ կողմից խոստանում եմ , երբ խորհրդի կարիք ունենամ  , անպայման կդիմեմ ձեզ  , որպեսզի ինձ տաք ձեր ''սուրբ'' խորհուրդները:Ու վերջապես օգտագործեք ձեր տան հայելիները , ոչ թե փախչեք դրանցից , որպեսզի չտեսնեք ձեր սեփական դեմքը:

2 комментария:

  1. Վաուուուո, ապրես Լիկա ջան, շատ լավ գրառում էր:Ինչքան կարողանում ես հաճախակի գրիր, կարոտում ենք քեզ:)))))))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ Ռուզաննա ջան :Կփորձեմ ավելի հաճախ գրել , իսկ դու ինչպես միշտ ուշադիր էս , շնորհակալ եմ :)

      Удалить