Ես ապրում եմ մի քաղաքում ,ուր ամեն օր անձրևը այցելում է ինձ ,ուր ես միակ մարդը չեմ ,որ չեմ բողոքում անձրևից,այստեղ ամեն ինչ մաքուր է, անկեղծ ,առանց ստերի ու դավաճանությունների:Այստեղ ես ազատ եմ,հանգիստ,հեռախոսս չի զանգում,ինձ ոչ-ոք չի խանգարում:Ես մի ընկեր ունեմ,դա անձրևն է:
Մի գիշեր ,երբ ուժեղ անձրև էր գալիս , դուրս եկա ու սկսեցի քայլել անձրևի տակ :Քայլում էի ու մտածում ,մտածում իմ կյանքի մասին,իմ երազանքների:Ամբողջովին թրջվել էի , զգում էի անձրևի ամեն մի կաթիլը ,ես մենակ էի ' անձրևի հետ:Դրսում այնքան լուռ էր , միայն անձրևի ձայնն էի լսում ,բոլորը տանը տաքուկ անկողնում քնած էին,իսկ ես դրսում էի,մենակ:Այնքան գեղեցիկ էր աշխարհը առանց մարդկանց: