31.12.11

Հաջողության տարի


Արդեն նոր տարի է ու ես մի ձեռքով ամանորյա համեղ աղցան պատրաստելով  , մյուս ձեռքով գրելով շտապում եմ ողջունել ու շնորհավորել իմ շատ սիրելի ընթերցողներին :Ես միանում եմ իմ բոլոր բլոգինգով զբաղվող ընկերների մաղթանքներին ու մաղթում ձեզ  ուրախ ու ձեռքբերումներով լի  նոր տարի: Բայց այսօր ես չեմ ասելու  արդեն ասված ու հոգնեցնող -ություն վերջածանցով վերջացող բառերը :Միայն կասեմ այդ բառերից մեկը' ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ :Զգում եմ , որ այս տարի հաջողության տարի է լինելու :Հաջողության ու հաղթանակած տարի :Տարին դեռ չսկսած ես հաղթանակի հոտն եմ զգում ;Զգում եմ , որ հաղթանակը մոտենում է :Զգում եմ հաջողության ու հաղթանակի համը , տեսնում եմ երջանկությունը ու մարդկանց ժպիտները:Ես զգում եմ , որ այս տարի ժպտալու են բոլորը , տեսնում եմ մարդկանց երջանիկ ու գոհունակ դեմքերը:

21.12.11

Ամանորյա հրաշքներ


Եվս մի քանի օր և կգա շատերի կողմից սպասված ու շատերի կոմից չսպասված նոր տարին :Քաղաքում արդեն խառնաշփոթ է տիրում :Մարդիկ իրենց ամանորյա գնումներն են կատարում, մի մասը բողոքում է , որ նորից ստիպված է այդքան գումար ծախսել, մի մասը ուրախությամբ է ծախսում այդ գումարը ու ուրախությամբ է պատրաստվում նոր տարվան , մյուս մասն էլ ուղղակի տանը  տաք ծածկոցի մեջ մտած , տաք թեյը ձեռքին  նայում է պատուհանից ու ծիծաղում այս խառնաշփոթի ու մարդկանց շփոթված դեմքերի վրա:Երեխաները ուրախանում են ու սպասում ձմեռ պապիկին , նրանք հավատում են , որ  նոր տարվա գիշերը կկատարվեն նրանց երազանքները:Նրանք հավատում են , որ հրաշքներ լինում են ու հավատով սպասում են ամանորյա գիշերվան:Իսկ մեծերը կյանքից հոգնած դեմքով այս ու այն կողմ են գնում ու ծիծաղում երեխաների վրա:Նրանք չեն հավատում հրաշքներին , նրանք հոգնել են այս կյանքից ու այս նոր տարին նրանց համար ընդամենը հերթականն է:Նրանք ծիծաղում են երեխաների ու այն մարդկանց վրա ովքեր հավատում են հրաշքներին , բայց նրանց մտքով չի էլ անցնում , որ այդ մարդիկ էլ նրանց վրա են ծիծաղում , որովհետև նրանք կյանքը այնքան գորշ է ու միապաղաղ:Նայում եմ շուրջս ու հասկանում եմ , որ մարդիկ կորցրել են հավատը ամեն լավ բանի նկատմամբ ու խրվել են հոգսերի մեջ:

16.12.11

Ուշացած արև

Երբ քայլում ես փողոցով ու զգում ես , թե ինչպես է ցուրտը սառեցնում ձեռքերդ:Նայում ես երկնքին ու արևի ոչ մի շող չես տեսնում , կարծես արևը նեղացել է քեզանից ու հեռացել:Օդի սառնությունը խեղդում է քեզ ու ամեն մի շունչը քեզ մեծ ցավ է պատճառում :Խեղդվում ես ու ցրտից կուչ գալիս մի անկյունում :Սպասում ես , որ մի օր արևը նորից կգա քո կյանք ու դու վերջապես կազատվես այդ ծանր ու ճնշող հագուստից :Ամեն օր սպասում ես , հույս ունես , որ գոնե վաղը արևը կայցելի քեզ , բայց նա չի գալիս ու ամենից շատ քեզ բարկացնում է այն , որ դու չգիտես նա մի օր կգա , թ՞ե ոչ:Ուզում ես իմանալ ,ե՞րբ է նա գալու , բայց չես կարող , գիտես , որ մի օր կգա, բայց այդ օրը դու չգիտես երբ կլինի:Կուշանա՞ արդյոք , թե կհասնի ճիշտ ժամանակին :Զգում ես, որ հոգնել ես անընդհատ պատսպարվելուց , հոգնել ես անընդհատ  քամու դեմ պայքարելուց , բայց չես կարող հանձնվել ու թողնել, որ ցուրտը կլանի քեզ :

12.12.11

Մենք ուժեղ ենք

Հաճախ  մարդիկ ինչ-որ դժվարությունների հանդիպելիս ասում են , որ բավականաչափ ուժ չունեն դրանք հաղթահարելու:Նրանք մտածում են , որ այլևս ուժ չունեն , որ չեն կարող , որ անհնար է :Շատերը  չեն  կարողանում տեսնել իրենց ուժերը , իրենց կարողությունները ու հնարավորությունները:Նրանք մի փոքրիկ փորձության հանդիպելիս հանձնվում են , ու հենց դրանում է կայանում նրանց սխալը:Նրանք չեն հասկանում , որ ամեն մարդու մեջ այնքան ուժ կա , որ մարդը անկարող է դրան հավատալ:Ուղղակի այդ ուժը թաքնված է մեր մարմնի մի փոքրիկ անկյունում ու մենք չգիտենք նրա մասին :Երևի շատերդ լսած կլինեք այնպիսի պատմություններ, որտեղ թվում է , թե անհնար է դուրս գալ այդպիսի իրավիճակից , բայց մարդիկ հեշտությամբ դուրս են գալիս ու մնացածը ուղղակի ապշում են :Դա պատահական չի լինում ու ոչ-մի գերբնական բան էլ չկա այդտեղ , դա ուղղակի մարդու ուժն է , որը զգալով վտանգը արթնանում է ու ամբողջ հզորությամբ օգնում մարդուն :

2.12.11

Մի կյանքի պատմություն

Տասնչորս  տարեկան էի, երբ եղբայրս հաղթեց ինչ-որ մրցույթում  ու շահեց արտասահմանում ուսումը շարունակելու հնարավորություն :Բոլորը հիացած էին նրանով :Ծնողներս հպարտանում էին  ու ամեն ինչում աջակցում նրան :Ես մեր ընտանիքի կրտսերն էի :Բոլորը ինձ   մի խենթ աղջիկ էին համարում:Ոչ ոք ինձ չէր հավատում :Չէին հավատում , որ ես էլ կարող եմ հասնել ինչ-որ բանի :Ես ընդամենը մի խենթ ու խելառ աղջիկ էի , ով կարողանում էր ուրախացնել բոլորին :Բայց միայն այդքանը:Իսկ եղբայրս կատարյալ էր ամեն ինչում :Նա լավ էր սովորում դպրոցում , հաղթում էր բոլոր մրցույթներում , լսում էր ծնողներին ու ամեն ինչ անում էր նրանց ասածով :Նա բնավորությամբ շատ հանգիստ էր ու շատ քաղաքավարի :Նա միշտ հավանություն էր տալիս մարդկանց ասած բոլոր  հիմարություններին ու միշտ քաղաքավարի ժպտում էր , իսկ ինձ եթե ինչ-որ բան դուր չէր գալիս միանգամից ասում էի :Ես կեղծելու կարիք չունեի ու ամեն ինչ ասում էի մարդկանց դեմքին , դրա համար էլ շատերը ինձ չէին սիրում :  Շատ էի սիրում գրքեր ու մեծ հաճույքով էի կարդում դրանք , բայց կարդում էի այն գրքերը , որոնք ինձ դուր էին գալիս ու հետաքրքրում էին ի տարբերություն եղբորս : Նա միշտ կարդում էր այն ինչ ուսուցիչներն էին հանձնարարում ու միշտ ասում էր , որ գիրքը շատ հետաքրքիր է ու նա մեծ հաճույքով է կարդում , ճնայած նրան , որ նա մի օր անկեղծացավ և ասաց , որ ատում է գրքերը, ուղղակի կարդում է , որ իր գնահատականները բարձր լինեն :Նա միշտ ամեն ինչ անում էր , որ դուր գա բոլորին , անկախ նրանից , թե դա դուր է գալիս նրան , թե ոչ :Սիրում էի սովորել, շատ էի սիրում :Ահա թե ինչու այդպես ցնցվեցի , երբ դպրոցս ավարտելուց հետո հայրս ասաց , որ ես չեմ կարող ուսումս շարունակել :