Եթե կարդացել եք իմ այս գրառումը , հավանաբար արդեն գիտեք իմ վերաբերմունքը շների նկատմամբ :Այսօր որոշեցի նորից անդրադառնալ իմ շատ սիրելի շներին : Բայց այսօր չեմ ուզում ասել , թե ես ինչքան եմ սիրում նրանց , այսօր ուղղակի ուզում եմ ձեզ ներկայացնել շներին ու նրանց հատուկ բնավորության գծերը :Ուղղակի ուզում եմ , որ դուք էլ լավ ճանաչեք շներին և սիրեք նրանց այնպես , ինչպես ես :Եվ այսպես սկսենք :
- Բոլորս էլ գիտենք , որ շներին հատուկ բնավորության գծերից մեկն է հավատարմությունը :Նրանք երբեք մենակ չեն թողնում իրենց տիրոջը և ընկերներին ու ատամներով պաշտպանում են նրանց մինչև վերջին շունչը: Իհարկե շատ լավ կլիներ , որ այս բնավորության գիծը ունենային նաև մարդիկ , բայց ցավոք ոչ բոլորը կարող են շների նման հավատարիմ լինել :
- Շների բնավորության գծերից մեկն է նաև շատ ուժեղ հիշողությունը ;Նրանք միշտ հիշում են մարդկանց, ովքեր նրանց կերակրում են ու ովքեր նրանց մի վատ բան են անում : Ու սովորաբար նրանք միշտ հավատարիմ են լինում այն մարդկանց ովքեր երբևէ ինչ-որ լավություն են արել նրանց :Այսինքն նրանք շատ շնորհակալ կենդանիներ են ի տարբերություն շատ մարդկանց :