Չնայած նրան , որ այսօր յուրաքանչյուր ընտանիք կարող է իրեն թույլ տալ տանը ունենալ հայելի , այնուամենայնիվ մարդիկ հաճախ մոռանում են նայել հայելու մեջ :Բոլորը ստեղծում են իրենց երազած կերպարը , համոզում են իրենց, որ իրենք համապատասխանում են այդ կերպարին ու սկսում են ծաղրել մարդկանց , ովքեր իրենց նման չեն: Իհարկե ես շատ ուրախ եմ , որ հայերի ինքնագնահատականը այդքան բարձր է , բայց սիրելիներս , պետք չէ սիրահարվել ինքներդ ձեզ ու քննադատել մարդկանց , ովքեր չեն համապատասխանում ձեր ստանդարտներին:Ո՞վ եք դուք , որ որոշեք` ինչն է լավ կամ ինչը վատ :Ո՞վ է ձեզ իրավունք տվել զբաղվել ուրիշների կյանքով ու մարդկանց ''ճիշտ ուղին'' ցույց տալով:Դուք կարող եք ընդամենը հայտնել ձեր կարծիքը , ասել , որ ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս , բայց ոչ ոք իրավունք չունի ծաղրել ու իր խորհուրդներով զզվեցնել ուրիշին միայն նրա համար , որ այդ ուրիշը նրանց նման չէ :
Անկեղծ ասած...
29.8.12
8.8.12
Մարդիկ լռել չգիտեն....
Կենդանիները ունեն մի առավելություն , որ չունեն մարդիկ. նրանք գիտեն լռել :Այո', առվելություն...բոլորը չէ , որ կարող են լռել :Լռելը իրականում շատ ավելի բարդ է , քան խոսելը :Չէ՞ որ խոսելով մենք կարող ենք ընտրել մեր բառերը , ասել գեղեցիկ խոսքեր ու լավ տպավորություն թողնել մարդկանց վրա :Իսկ լռությամբ մենք չենք կարող մտնել այն կերպարի մեջ , որը մեզ պետք է: Լռության ժամանակ մենք այն ենք, ինչ կանք , իսկ մենք վախենում ենք դրանից ու դրա համար անվերջ խոսում ենք , որպեսզի փախչենք մեր իսկական էությունը ցույց տալուց :Խոսելով կարող ենք փակել այն դատարկությունը , որ մեր ներսում է :Դրա համար էլ բոլորը անվերջ խոսում են , խոսում են , որպեսզի ինչ-որ բան ապացուցեն , լավն ու խելացի երևան . չէ՞ որ լռելով խելացի երևալը անհնար է . դրա համար պետք է իրոք խելացի լինել... Իսկ կենդանիները գիտեն ճիշտ պահին լռել , լռել ու հասկանալ :Նրանք չեն վախենում իրենց էությունը ցույց տալուց:
8.6.12
Սպասում
Մինչև պատմությունս սկսելը ուզում եմ ասել , որ այն ամենը , ինչ գրված է այստեղ, հորինված չէ:Հերոսուհին ինձ անձամբ է պատմել այս ամենը:Նա խոսում էր արցունքներն աչքերին , նրա ձեռքերը դողում էին :Նրան լսողը դժվար թե կարողանար զսպել իր արցունքները:Նրա ձայնի մեջ այնքան տխրություն ու այնքան ցավ կար , որ միայն կարող էր լինել այս ամենը ապրած մարդու մեջ:Դե ինչ սկսեմ .
Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, սակայն ես այլևս չեմ հավատում դրան :Ես ինքս եմ զգացել , թե ինչպես է անցնում ժամանակը ու բուժելու փոխարեն սաստկացրել ցավը :Սպասել եմ ժամանակին , բայց այն անցել է՝ ոչինչ չփոխելով :Ժամանակն ուղղակի պահել է այդ ցավը սրտիս մի փոքրիկ դարակում , բայց բավական է բաց անեմ այդ դարակը, ու ամեն ինչ նույնն է:
Երբ ես նոր էի ծնվել , հայրս գրկեց ինձ , համբուրեց ու գնաց մասնակցելու պատերազմին ՝ խոստանալով վերադառնալ :
29.1.12
Քաոս
Անորոշություն :Մի սարսափելի երևույթ, որ մտնում է մարդու կյանք ու ամեն ինչ տակն ու վրա անում :Մի բան , որ ուղղակի սպանում է քեզ , խլում է հանգիստդ :Ուղեղիդ մեջ անդադար պտտվում են տարբեր մտքեր, թվում է, թե աշխարհը փուլ է գալիս, առաստաղը ուր որ է կփլվի :Ինչքան մտածում ես ավելի ես խճճվում մտքերիդ մեջ և կարծես այդ անորոշությունը կլանում է քեզ իր մեջ:Ուղեղիդ մեջ մի անբացատրելի քաոս է տիրում :Ուզում ես փախչել, անէանալ, բայց մի անբացատրելի ուժ պահում է քեզ ու ստիպում պայքարել, պայքարել ամեն ինչի դեմ , անգամ ինքդ քո դեմ:Ինչ-որ բան քեզ ստիպում է պայքարել ու հաղթել , թույլ չի տալիս փախչել:Ու անընդհատ փորձում ես հասկանալ, թե որն է այդ ուժը, բայց միևնույն է չես կարողանում :Ինչ-որ բան քեզ ստիպում է առաջ գնալ, ապրել, հաղթել:Կանգնած ես անորոշության մեջ ու երբեմն ծիծաղում ես քեզ վրա ու զարմանում , թե ինչպես ես կարողանում ապրել այս անորոշության հետ :
25.1.12
Փախչե՞լ, թե՞ մնալ ու պայքարել
Վերջերս մի խումբ երիտասարդների հետ մասնակցեցի մի հարցման, որտեղ հնչեց մի այսպիսի հարց , թե արդյոք կցանկանայինք հեռանալ Հայաստանից ու ի զարմանս ինձ պատասխանները դրական էին :Իսկ այն հարցին , թե որն է պատճառը, որ ցանկանում են լքել Հայաստանը , շատերը պատասխանեցին , որ Հայաստանում հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել, որ այստեղ չկան հնարավորություններ ու բոլոր լավ մասնագետները լքում են այս երկիրը:Ինձ ուղղակի զարմացրեցին այսպիսի պատասխանները:Իրոք մեծ ցավ զգացի , լսելով այս ամենը :Ուրեմն, եթե Հայաստանը գտնվում է ծանր վիճակում , բոլորը պետք է թողնեն ու գնա՞ն :Ու ցավոք սրտի այսօր շատերն են այսպես մտածում :Շատերն են մտածում միայն իրենց կաշին փրկելու համար փախչել այստեղից :
9.1.12
Սառը ցնցուղ
Նորից այդ հիմար զարթուցիչը զնգաց :Գրողը տանի, պետք է արթնանալ, այլապես կուշանամ :Հոգնել եմ արդեն, չեմ ուզում վեր կենալ:Լավ , ուղիղ տասնհինգ րոպե , ու ես վեր կկենամ :Երբ բացեցի աչքերս արդեն քառասուն րոպե էր անցել :Արագ վեր կացա ու սկսեցի հագնվել : Արագ պատրաստվեցի ու կիսաբաց աչքերով վազեցի աշխատանքի :Աշխատանքի վայր հասնելուն պես նկարեցի դեմքիս այն լայն ժպիտը, որը պետք է ունենա ցանկացած պարտաճանաչ աշխատող , ու մտա ներս :Բարևեցի բոլորին ու նստեցի իմ սեղանի մոտ :Մի պահ փակեցի աչքերս ու երբ բացեցի , նկատեցի այն հսկայական թղթերի կույտը , որը ես պետք է լրացնեմ :Նորից այդ հիմար թղթերը, տառերը:Այդ պահին հասկացա , որ ատում եմ այդ թղթերը, որոնք ինձ ստիպում են անդադար աշխատել :Ուզում էի մի կողմ նետել դրանք , մի երկու ''քաղցր խոսք '' ասել բոլորին ու դուրս վազել: Հեռանալ որքան հնարավոր է հեռու ու ուղղակի քայլել, քայլել ազատ ու առանց թղթերի մասին հիմար մտքերի, առանց այդ ձանձրալի աշխատանքի ու հիմար պարտականությունների:
31.12.11
Հաջողության տարի
Արդեն նոր տարի է ու ես մի ձեռքով ամանորյա համեղ աղցան պատրաստելով , մյուս ձեռքով գրելով շտապում եմ ողջունել ու շնորհավորել իմ շատ սիրելի ընթերցողներին :Ես միանում եմ իմ բոլոր բլոգինգով զբաղվող ընկերների մաղթանքներին ու մաղթում ձեզ ուրախ ու ձեռքբերումներով լի նոր տարի: Բայց այսօր ես չեմ ասելու արդեն ասված ու հոգնեցնող -ություն վերջածանցով վերջացող բառերը :Միայն կասեմ այդ բառերից մեկը' ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ :Զգում եմ , որ այս տարի հաջողության տարի է լինելու :Հաջողության ու հաղթանակած տարի :Տարին դեռ չսկսած ես հաղթանակի հոտն եմ զգում ;Զգում եմ , որ հաղթանակը մոտենում է :Զգում եմ հաջողության ու հաղթանակի համը , տեսնում եմ երջանկությունը ու մարդկանց ժպիտները:Ես զգում եմ , որ այս տարի ժպտալու են բոլորը , տեսնում եմ մարդկանց երջանիկ ու գոհունակ դեմքերը:
21.12.11
Ամանորյա հրաշքներ
16.12.11
Ուշացած արև
Երբ քայլում ես փողոցով ու զգում ես , թե ինչպես է ցուրտը սառեցնում ձեռքերդ:Նայում ես երկնքին ու արևի ոչ մի շող չես տեսնում , կարծես արևը նեղացել է քեզանից ու հեռացել:Օդի սառնությունը խեղդում է քեզ ու ամեն մի շունչը քեզ մեծ ցավ է պատճառում :Խեղդվում ես ու ցրտից կուչ գալիս մի անկյունում :Սպասում ես , որ մի օր արևը նորից կգա քո կյանք ու դու վերջապես կազատվես այդ ծանր ու ճնշող հագուստից :Ամեն օր սպասում ես , հույս ունես , որ գոնե վաղը արևը կայցելի քեզ , բայց նա չի գալիս ու ամենից շատ քեզ բարկացնում է այն , որ դու չգիտես նա մի օր կգա , թ՞ե ոչ:Ուզում ես իմանալ ,ե՞րբ է նա գալու , բայց չես կարող , գիտես , որ մի օր կգա, բայց այդ օրը դու չգիտես երբ կլինի:Կուշանա՞ արդյոք , թե կհասնի ճիշտ ժամանակին :Զգում ես, որ հոգնել ես անընդհատ պատսպարվելուց , հոգնել ես անընդհատ քամու դեմ պայքարելուց , բայց չես կարող հանձնվել ու թողնել, որ ցուրտը կլանի քեզ :
12.12.11
Մենք ուժեղ ենք
Հաճախ մարդիկ ինչ-որ դժվարությունների հանդիպելիս ասում են , որ բավականաչափ ուժ չունեն դրանք հաղթահարելու:Նրանք մտածում են , որ այլևս ուժ չունեն , որ չեն կարող , որ անհնար է :Շատերը չեն կարողանում տեսնել իրենց ուժերը , իրենց կարողությունները ու հնարավորությունները:Նրանք մի փոքրիկ փորձության հանդիպելիս հանձնվում են , ու հենց դրանում է կայանում նրանց սխալը:Նրանք չեն հասկանում , որ ամեն մարդու մեջ այնքան ուժ կա , որ մարդը անկարող է դրան հավատալ:Ուղղակի այդ ուժը թաքնված է մեր մարմնի մի փոքրիկ անկյունում ու մենք չգիտենք նրա մասին :Երևի շատերդ լսած կլինեք այնպիսի պատմություններ, որտեղ թվում է , թե անհնար է դուրս գալ այդպիսի իրավիճակից , բայց մարդիկ հեշտությամբ դուրս են գալիս ու մնացածը ուղղակի ապշում են :Դա պատահական չի լինում ու ոչ-մի գերբնական բան էլ չկա այդտեղ , դա ուղղակի մարդու ուժն է , որը զգալով վտանգը արթնանում է ու ամբողջ հզորությամբ օգնում մարդուն :
Подписаться на:
Сообщения (Atom)