28.10.11

Մի պահ եկեք մտածենք, արդյոք մենք ամեն ինչ ճիշտ ենք անում :


Այս կյանքում յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի , արարքների ու  սխալների   համար:Ամեն մարդ  յուրաքանչյուր պարագայում ունի ընտրություն, ու երբ կատարում է իր ընտրությունը , պետք է նաև կարողանա  ընդունել հետևանքները:Չկա մեկը , ով մեղավոր է մեր սխալների համար:Այս կյանքը մերն է, ու ինչ կատարվում է մեզ հետ մեր մտքերի , արարքների, որոշումների ու սխալների հետևանքներն են :Իրականում մեզ ոչ ոք չի կարող պարտադրել անել այն ինչ չենք ուզում , միշտ կա մի երկրորդ տարբերակ , ու ընտրությունը մերն է:Մեղադրելով ուրիշներին մեր սխալների համար, մենք ընդամենը փորձում ենք արդարացնել մեզ ինքներս մեր առաջ :Բայց եթե մի քիչ երկար մտածենք , կհասկանանք, որ իրական մեղավորը հենց մենք ենք, որ եթե մենք ցանկանայինք,  կարող էինք ամեն ինչ փոխել ու կառուցել այն կյանքը , որը մենք էինք ուզում :Այն ինչ ունենք մենք այս պահին  դա մեր որոշումն է ու հավատացեք , որ մենք արժանի ենք մեր ունեցածին :Հավատացեք ,որ այս կյանքը իրականում անարդար չէ, ու ամեն մարդ ստանում է այն ինչին արժանի է:Եկեք ուղակի ընդունենք, որ մենք ենք մեղավոր նրա համար ինչ հիմա չունենք , որ մենք չենք արել այն , ինչ կարող էինք անել : Ու սխալները գիտակցելով , ամենևին էլ պետք չէ կորցնել ինքնագնահատականը ու տանջել ինքներս մեզ :Հավատացեք ամեն մարդ էլ սխալվում է, դա նորմալ է ու առանց սխալների մենք չենք կարող ապրել  ու հենց սխալներն են , որ մեզ ավելի ուժեղ ու կայացած են դարձնում

25.10.11

Հայեր, սովորեք հարգել ինքներդ ձեզ

Այս կյանքում բոլորս ծնվում ենք մենակ ու մենակ էլ մեռնում ենք :Իհարկե մենք բոլորս էլ շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով , բայց հավատացեք , երբ պահը գա , ու նրանք ստիպված լինեն ընտրել իրենց շահի և ձեր միջև , նրանք հաստատ կնտրեն իրենց շահը:Դա կյանքի օրենքն է, ու չեմ կարծում որ դա սխալ է ու ամենևին էլ չեմ բողոքում դրանից, ուղակի ուզում եմ , որ բոլորը լինեն այդպիսին , որ բոլորը լինեն մի քիչ եսասեր: Ցավոք սրտի մեր հայերից շատերը սիրում են նվաստանալ մարդկանց առջև, սիրում են միշտ վախկոտի  ու  տուժածի դերում լինել :Այ դա է ինձ հունից հանում :Մարդիկ չեն հարգում իրենք իրենց, ու թույլ են տալիս , որ ուրիշները քայլեն իրենց վրայով :Ու հանուն ինչի իրենք էլ չգիտեն ուղակի մեր հայ աղգի մեջ կարծես դարերով եկած է լինել տուժողի ու բողոքողի դերում :

22.10.11

Քայլենք վախին ընդառաջ


Ցանկացած մարդ այս աշխարհում ինչ-որ բանից վախենում է:Նույնիսկ ես, որ ամենուր ասում եմ , որ ոչինչ չի կարող վախեցնել ինձ, որ կարող եմ ուղակի ժամը 12 ին դուրս գալ զբոսնելու, ասելով , որ մութը ինձ չի վախեցնում:Բոլորը միշտ զարմանում են ինձ վրա, որովհետև մտածում են , որ ես տարօրինակ մարդ եմ, որովհետև ոչնչից չեմ վախենում :Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ ընկերներ. ես էլ ունեմ իմ թուլությունները , ես էլ եմ սկզբում վախեցել ամեն ինչից, չէ՞  որ ես էլ ձեզ պես սովորական մարդ եմ :)Բայց ես կարողացել եմ հաղթահարել իմ վախերը, գնացել եմ ընդառաջ իմ վախերին ու հաղթել եմ :Հիշում եմ , երբ փոքր էի, ես ուղակի սարսափում էի վերելակներից :Հիմա պատկերացնում եմ ձեր դեմքի արտահայտությունը:

21.10.11

Սովորենք տարբերել անցյալը , ներկան ու ապագան

Հասկանալու համար, թե որն է մեր ներկան  , եկեք վերցնենք մի թուղթ ու ուղակի գրենք  այն , ինչ ունենք հիմա , ներկայում,  գրենք ինչ ենք զգում  ու  ինչ ենք անում  այս պահին :Մեր գրածը կարդալուց հետո մենք կհասկանանք , որն է մեր ներկան ու թե ինչ ունենք մենք իրականում այս պահին :Իսկ մնացածը , որոնք մեզ թվում էր  թե մենք ունեինք, դրանք ուղակի անցյալի հիշողություններն են, որոնցից մենք ուղակի չենք ուզում բաժանվել : Մեր անցյալում կան շատ բաներ , որոնցով մենք հիմա ապրում ենք , շնչում ենք ու չենք էլ ուզում հավատալ , որ դրանք մնացել են անցյալում:Ունեցել ենք շատ անհաջողություններ, կորուստներ , սխալներ, որոնց համար հիմա զղջում ենք ու ամեն օր մեզ  վատ ենք զգում :Ունեցել ենք հաջողություններ, ձեռքբերումներ , որոնցով հիմա ապրում ենք ու չենք էլ ուզում հասկանալ , որ  արդեն ժամանակն է ունենալ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:Անցյալը  մեր կյանքի մի հատվածն է , որը ամեն կողմից կառավարում է մեզ , ու մենք դա չենք էլ զգում:Այն ուղակի պետք է դնել մի տուփի մեջ ու կողպել, որ այն  այլևս չկարողանա  մեզ խանգարել ապրել:Հավատացեք շատերն են ապրում միայն անցյալով  , ու ես համոզված եմ , որ հենց դա է խանգարում նրանց առաջ գնալ , ունենալ նոր հաջողություններ ու ինչու չէ նաև կորուստներ , որովհետև հենց  այդ կորուստներից ենք մենք դաս քաղում ու ուժեղանում:

16.10.11

Այսօր հայտարարում եմ բեռնաթափման օր :)


Այսօր ուզում եմ հայտարարել բեռնաթափման և մաքրության   օր:Նախ եկեք սկսենք մաքրել մեր շրջապատը:Ազատվենք բոլոր տեսակի հին և վատ հիշողություններ առաջացնող  իրերից և դասավորենք ամեն ինչ այնպես, ինչպես մեզ է հարմար :Վառենք բոլոր այն էջերը, որտեղ գրված են  վատ բաների, մեր անհաջողությունների, հիասթափությունների ու ձախողումների մասին:Բացենք պատուհանները, որպեսզի թարմ օդը ներթափանցի մեր սենյակ ու մաքրի մեր ուղեղը բոլոր տեսակի բացասական բաներից :Հետո մաքրենք մեր ուղեղը այն աղբից, որը այսքան ժամանակ կուտակվել է այնտեղ ու թույլ չի տվել մեզ  լիարժեք ապրել:Եկեք այսօր ուղակի ներենք բոլորին  ու մոռանանք այն ամենը,  ինչ նրանք արել են մեզ :Մաքրենք մեր ուղեղը վատ մտքերից , կասկածներից , խանդից, վրեժից ու նման բաներից , որովհետև դրանք միայն մեզ են վնասում , ու խանգարում են տեսնել իրականությունը:

12.10.11

Խնդրում եմ, փոխեք ձեր դեմքի այդ դժբախտ արտահայտությունը

Չեք պատկերացնի ինչքան տհաճ է, երբ ամեն առավոտ արթնանում եմ  ուրախ տրամադրությամբ, թռվռալով գնում եմ դասի  ու հանդիպում եմ ''նամռոտ '' դեմքերով մարդկանց :Իմ հայ ժողովուրդ, դուք առավոտյան տանից դուրս գալիս ձեր դեմքին նայո՞ւմ եք:Ոնց որ թաղման լինեք: Հասկանում եմ , որ բոլորս էլ խնդիրներ ունենք, բայց դա չի նշանակում , որ պետք է դժբախտ դեմքերով շրջենք քաղաքում ու վախեցնենք մարդկանց :Կամ մտնում եմ խանութ, վաճառողուհին այնպես է '' մունաթ'' գալիս վրաս, ոնց որ փող եմ պարտք իրեն:Քիչ է մնում փողը դեմքիս շպրտի : Նստում եմ ''մառշուտկա'', բոլորը  դժբախտ դեմքով  ինձ վրա են նայում,Երևի մտածում են , որ ես աննորմալ եմ , որ իրենց նման '' թաղման '' դեմք չեմ ընդունել:Բոլորը անընդհատ բողոքում են , կենտրոնանում են  վատ բաների վրա:Ինչքա՞ն եք այսպես բողոքելու:Չե՞ք տեսնում բոլորը արդեն հոգնել են ձեր խնդիրներից ու մշտապես վատ տրամադրությունից:
Անձամբ ես  ,հենց տեսնում եմ մարդիկ նորից սկսում են բողոքել ու խոսել վատ բաների մասին, հեռանում եմ:Հասկացեք , ինձ հաճելի չէ լսել ձեր բողոքները, բամբասանքները:Ես առանց այն էլ շատ խնդիրներ ունեմ , ու պարտավոր չեմ իմ ուղեղը ծանրաբեռնել ավելորդ հիմարություններով:

8.10.11

Ամեն ինչ կամ ոչինչ

Հաճախ եմ լսում այս նախադասությունը'' Բավարարվեք նրանով ինչ ունեք'', բայց ես այդքան էլ  համաձայն չեմ սրա հետ:Մարդ պետք է գնահատի այն  ինչ ունի, ու չթերագնահատի իր հնարավորություններն ու արժանիքները, բայց դա չի նշանակում ,որ պետք է բավարարվի ու չձգտի ավելիին:Մարդ անընդհատ պետք է փորձի զարգանալ, բարելավել իր կյանքը ու առաջ շարժվել, սա ամենակարևորն է:Մարդ երբեք չպետք է կանգ առնի , մտածելով  ''Դե արդեն հասա նրան ինչին ձգտում էի, այժմ կարելի է կյանքը վայելել'':Ոչ:Սա շատ սխալ մտածելակերպ է, որը ցավոք սրտի շատ տարածված է մեզ մոտ:

6.10.11

Շներն իմ ամենամոտ ընկերներն են :


Մարդկանցից մենք կարող ենք սպասել ամեն ինչ, ցանկացած ստորություն , դավաճանություն : Մարդիկ էգոիստ են , բոլորը մտածում են իրենց մասին  և իրենցից բացի ոչինչ չեն տեսնում :Նայում ես շուրջդ , դու ունես շատ ընկերներ, առաջին հայացքից նրանք սիրում են քեզ  ու ամեն ինչ կանեն քեզ համար, բայց երբ պահը գալիս է , այդ '' ընկերները'' ուղակի դավաճանում են քեզ ու  դու մնում ես մենակ:Բայց կենդանիները այդպես չեն :Նրանք ինչ էլ լինի երբեք չեն լքում իրենց տիրոջը:Ես   շատ եմ սիրում շներին :Ինձ երբեմն  թվում է , թե  ես հասկանում եմ նրանց լեզուն:Ես այս կյանքում ամենաշատը գնահատում եմ անկեղծությունը ու հավատարմությունը, իսկ շներն աշխարհի ամենահավատարիմ էակներն են, ինչը չեմ կարող ասել մարդկանց մասին:

3.10.11

կարգ ու կանոն մեր կյանքում


Արդեն երկրորդ  ամիսն է ,ինչ մենք մտել ենք աշխատանքային ռիթմի մեջ ու  մեր կյանքում  ամեն ինչ խառնվել է իրար:Առավոտները  շուտ ենք արթնանում, անընդհատ ինչ-որ բան չենք հասցնում, ինչ- որ տեղից ուշանում ենք, վազում ենք, բայց միևնույնն է չենք կարողանում տեղավորվել ժամանակի մեջ:Կարոտում ենք ամառը,հիշում ենք թե ինչպես էինք  մեր հանգիստը  վայելում ու ուզում ենք փախչել այսս խառնաշփոթից :Այս վիճակից դուրս գալու միակ միջոցը կարգ ու կանոնն է:Մենք պետք է կարողանանք դասավորել ամեն ինչ ժամանակի մեջ այնպես , որ ամեն ինչ հասցնենք , չուշանանք, ու  կարողատանք բավական ժամանակ հատկացնենք  հանգստանալուն:Այսպիսով ահա այն  նախապայմանները , որոնց միջոցով կարող ենք մեր կյանքը  որոշ չափով կարգավորել: