31.12.11

Հաջողության տարի


Արդեն նոր տարի է ու ես մի ձեռքով ամանորյա համեղ աղցան պատրաստելով  , մյուս ձեռքով գրելով շտապում եմ ողջունել ու շնորհավորել իմ շատ սիրելի ընթերցողներին :Ես միանում եմ իմ բոլոր բլոգինգով զբաղվող ընկերների մաղթանքներին ու մաղթում ձեզ  ուրախ ու ձեռքբերումներով լի  նոր տարի: Բայց այսօր ես չեմ ասելու  արդեն ասված ու հոգնեցնող -ություն վերջածանցով վերջացող բառերը :Միայն կասեմ այդ բառերից մեկը' ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ :Զգում եմ , որ այս տարի հաջողության տարի է լինելու :Հաջողության ու հաղթանակած տարի :Տարին դեռ չսկսած ես հաղթանակի հոտն եմ զգում ;Զգում եմ , որ հաղթանակը մոտենում է :Զգում եմ հաջողության ու հաղթանակի համը , տեսնում եմ երջանկությունը ու մարդկանց ժպիտները:Ես զգում եմ , որ այս տարի ժպտալու են բոլորը , տեսնում եմ մարդկանց երջանիկ ու գոհունակ դեմքերը:

21.12.11

Ամանորյա հրաշքներ


Եվս մի քանի օր և կգա շատերի կողմից սպասված ու շատերի կոմից չսպասված նոր տարին :Քաղաքում արդեն խառնաշփոթ է տիրում :Մարդիկ իրենց ամանորյա գնումներն են կատարում, մի մասը բողոքում է , որ նորից ստիպված է այդքան գումար ծախսել, մի մասը ուրախությամբ է ծախսում այդ գումարը ու ուրախությամբ է պատրաստվում նոր տարվան , մյուս մասն էլ ուղղակի տանը  տաք ծածկոցի մեջ մտած , տաք թեյը ձեռքին  նայում է պատուհանից ու ծիծաղում այս խառնաշփոթի ու մարդկանց շփոթված դեմքերի վրա:Երեխաները ուրախանում են ու սպասում ձմեռ պապիկին , նրանք հավատում են , որ  նոր տարվա գիշերը կկատարվեն նրանց երազանքները:Նրանք հավատում են , որ հրաշքներ լինում են ու հավատով սպասում են ամանորյա գիշերվան:Իսկ մեծերը կյանքից հոգնած դեմքով այս ու այն կողմ են գնում ու ծիծաղում երեխաների վրա:Նրանք չեն հավատում հրաշքներին , նրանք հոգնել են այս կյանքից ու այս նոր տարին նրանց համար ընդամենը հերթականն է:Նրանք ծիծաղում են երեխաների ու այն մարդկանց վրա ովքեր հավատում են հրաշքներին , բայց նրանց մտքով չի էլ անցնում , որ այդ մարդիկ էլ նրանց վրա են ծիծաղում , որովհետև նրանք կյանքը այնքան գորշ է ու միապաղաղ:Նայում եմ շուրջս ու հասկանում եմ , որ մարդիկ կորցրել են հավատը ամեն լավ բանի նկատմամբ ու խրվել են հոգսերի մեջ:

16.12.11

Ուշացած արև

Երբ քայլում ես փողոցով ու զգում ես , թե ինչպես է ցուրտը սառեցնում ձեռքերդ:Նայում ես երկնքին ու արևի ոչ մի շող չես տեսնում , կարծես արևը նեղացել է քեզանից ու հեռացել:Օդի սառնությունը խեղդում է քեզ ու ամեն մի շունչը քեզ մեծ ցավ է պատճառում :Խեղդվում ես ու ցրտից կուչ գալիս մի անկյունում :Սպասում ես , որ մի օր արևը նորից կգա քո կյանք ու դու վերջապես կազատվես այդ ծանր ու ճնշող հագուստից :Ամեն օր սպասում ես , հույս ունես , որ գոնե վաղը արևը կայցելի քեզ , բայց նա չի գալիս ու ամենից շատ քեզ բարկացնում է այն , որ դու չգիտես նա մի օր կգա , թ՞ե ոչ:Ուզում ես իմանալ ,ե՞րբ է նա գալու , բայց չես կարող , գիտես , որ մի օր կգա, բայց այդ օրը դու չգիտես երբ կլինի:Կուշանա՞ արդյոք , թե կհասնի ճիշտ ժամանակին :Զգում ես, որ հոգնել ես անընդհատ պատսպարվելուց , հոգնել ես անընդհատ  քամու դեմ պայքարելուց , բայց չես կարող հանձնվել ու թողնել, որ ցուրտը կլանի քեզ :

12.12.11

Մենք ուժեղ ենք

Հաճախ  մարդիկ ինչ-որ դժվարությունների հանդիպելիս ասում են , որ բավականաչափ ուժ չունեն դրանք հաղթահարելու:Նրանք մտածում են , որ այլևս ուժ չունեն , որ չեն կարող , որ անհնար է :Շատերը  չեն  կարողանում տեսնել իրենց ուժերը , իրենց կարողությունները ու հնարավորությունները:Նրանք մի փոքրիկ փորձության հանդիպելիս հանձնվում են , ու հենց դրանում է կայանում նրանց սխալը:Նրանք չեն հասկանում , որ ամեն մարդու մեջ այնքան ուժ կա , որ մարդը անկարող է դրան հավատալ:Ուղղակի այդ ուժը թաքնված է մեր մարմնի մի փոքրիկ անկյունում ու մենք չգիտենք նրա մասին :Երևի շատերդ լսած կլինեք այնպիսի պատմություններ, որտեղ թվում է , թե անհնար է դուրս գալ այդպիսի իրավիճակից , բայց մարդիկ հեշտությամբ դուրս են գալիս ու մնացածը ուղղակի ապշում են :Դա պատահական չի լինում ու ոչ-մի գերբնական բան էլ չկա այդտեղ , դա ուղղակի մարդու ուժն է , որը զգալով վտանգը արթնանում է ու ամբողջ հզորությամբ օգնում մարդուն :

2.12.11

Մի կյանքի պատմություն

Տասնչորս  տարեկան էի, երբ եղբայրս հաղթեց ինչ-որ մրցույթում  ու շահեց արտասահմանում ուսումը շարունակելու հնարավորություն :Բոլորը հիացած էին նրանով :Ծնողներս հպարտանում էին  ու ամեն ինչում աջակցում նրան :Ես մեր ընտանիքի կրտսերն էի :Բոլորը ինձ   մի խենթ աղջիկ էին համարում:Ոչ ոք ինձ չէր հավատում :Չէին հավատում , որ ես էլ կարող եմ հասնել ինչ-որ բանի :Ես ընդամենը մի խենթ ու խելառ աղջիկ էի , ով կարողանում էր ուրախացնել բոլորին :Բայց միայն այդքանը:Իսկ եղբայրս կատարյալ էր ամեն ինչում :Նա լավ էր սովորում դպրոցում , հաղթում էր բոլոր մրցույթներում , լսում էր ծնողներին ու ամեն ինչ անում էր նրանց ասածով :Նա բնավորությամբ շատ հանգիստ էր ու շատ քաղաքավարի :Նա միշտ հավանություն էր տալիս մարդկանց ասած բոլոր  հիմարություններին ու միշտ քաղաքավարի ժպտում էր , իսկ ինձ եթե ինչ-որ բան դուր չէր գալիս միանգամից ասում էի :Ես կեղծելու կարիք չունեի ու ամեն ինչ ասում էի մարդկանց դեմքին , դրա համար էլ շատերը ինձ չէին սիրում :  Շատ էի սիրում գրքեր ու մեծ հաճույքով էի կարդում դրանք , բայց կարդում էի այն գրքերը , որոնք ինձ դուր էին գալիս ու հետաքրքրում էին ի տարբերություն եղբորս : Նա միշտ կարդում էր այն ինչ ուսուցիչներն էին հանձնարարում ու միշտ ասում էր , որ գիրքը շատ հետաքրքիր է ու նա մեծ հաճույքով է կարդում , ճնայած նրան , որ նա մի օր անկեղծացավ և ասաց , որ ատում է գրքերը, ուղղակի կարդում է , որ իր գնահատականները բարձր լինեն :Նա միշտ ամեն ինչ անում էր , որ դուր գա բոլորին , անկախ նրանից , թե դա դուր է գալիս նրան , թե ոչ :Սիրում էի սովորել, շատ էի սիրում :Ահա թե ինչու այդպես ցնցվեցի , երբ դպրոցս ավարտելուց հետո հայրս ասաց , որ ես չեմ կարող ուսումս շարունակել :

30.11.11

Իսկ դուք ճանաչո՞ւմ եք շներին :)








Եթե կարդացել եք իմ այս գրառումը , հավանաբար արդեն գիտեք իմ վերաբերմունքը շների նկատմամբ :Այսօր որոշեցի նորից անդրադառնալ իմ շատ սիրելի շներին : Բայց այսօր չեմ ուզում  ասել , թե ես ինչքան եմ սիրում նրանց , այսօր ուղղակի ուզում եմ ձեզ ներկայացնել շներին ու նրանց հատուկ բնավորության գծերը :Ուղղակի ուզում եմ , որ դուք էլ լավ ճանաչեք շներին և սիրեք նրանց այնպես , ինչպես ես :Եվ այսպես սկսենք :
  • Բոլորս էլ գիտենք , որ շներին հատուկ բնավորության գծերից մեկն է հավատարմությունը :Նրանք երբեք մենակ չեն թողնում իրենց տիրոջը և ընկերներին ու ատամներով պաշտպանում են նրանց մինչև վերջին շունչը: Իհարկե շատ լավ կլիներ , որ այս բնավորության գիծը ունենային նաև մարդիկ , բայց ցավոք  ոչ բոլորը կարող են շների նման հավատարիմ լինել :
  • Շների բնավորության գծերից մեկն է նաև շատ ուժեղ հիշողությունը ;Նրանք միշտ հիշում են մարդկանց,  ովքեր նրանց կերակրում են  ու ովքեր  նրանց  մի վատ բան են անում  : Ու սովորաբար նրանք միշտ հավատարիմ են լինում այն մարդկանց ովքեր երբևէ ինչ-որ լավություն են արել նրանց :Այսինքն նրանք շատ շնորհակալ կենդանիներ են ի տարբերություն շատ մարդկանց :

28.11.11

Անձրևից հետո միշտ էլ արև է դուրս գալիս

Տեսնելով այն ամենը,  ինչ կատարվում է իմ շուրջը, ես հասկացա , որ հավատում եմ կյանքին , հաջողություններին, հրաշքներին ու երջանկությանը: Հենց այն պահին , երբ ամեն ինչ թվում է թե սարսափելի վատ է , երբ էլ չկա հույսի գոնե մի կաթիլ, ամեն ինչ միանգամից կարգավորվում է:Ամեն ինչ դառնում է պարզ ու լուսավոր:Հաջողությունը գալիս է միանգամից առանց զգուշացնելու և դու չես էլ կարողանում հավատալ դրան :Եվ երբ տեսնում ես այդ հաջողությունը , ցանկություն է առաջանում ապրելու ու կյանքը վայելելու :Հասկանում ես , որ կյանքը իրոք արդար է ու ամեն մեկը ստանում է այն ինչին արժանի է :

27.11.11

Խոսենք առանց դիմակների

Երկար ժամանակ է ուզում էի այս մասին խոսել , բայց չգիտեմ ինչու չէր ստացվում , բայց այսօր որոշեցի , որ պետք է գրեմ այս մասին , որոշեցի անկեղծանալ ընթերցողներիս հետ :Նախ ուզում եմ ասել , որ գրառումս ոչ մեկին ուղղված չէ :Ես անկեղծ եմ ու ասելիքս  ասում եմ մարդկանց դեմքին , առանց այլևայլությունների ու ակնարկների:Գրառումս հենց դրա մասին է ' անկեղծության ու դիմակների :Եվ այսպես սկսենք :
Ինչու են մարդիկ այսքան կեղծավոր :Չեմ հասկանում այդքան բա՞րդ է մի քիչ թափանցիկ լինել, մի քիչ պարզություն . դա է իմ ուզածը :Հասկացեք պարզն ու պարզունակը նույնը չեն:Իմ ուզածը պարզությունն ու անկեղծությունն է, ոչ թե պարզունակությունը:Ինչո՞ւ են մարդիկ մի բան մտածում , մի ուրիշ բան խոսում ու ուրիշ բան անում :Ո՞րն է պատճառը:Իրոք հոգնել եմ այս ամենից , հոգնել եմ գուշակելուց, թե մարդ ինչ է մտածում , հոգնել եմ այս բոլոր ստերից , կեղծ ժպիտներից , բոլոր քծնողներից ու դիմակներից :Ես ապրում եմ ,  ոչ թե խաղում :Այսպիսի խաղերը ինձ համար չեն , ես խաղալու ժամանակ չունեմ :Ես չեմ նստելու  ու մտածեմ , թե մարդ իր քայլերը ինչի համար է անում , ինչ է ուզում դրանով ասել կամ էլ ինչի է ուզում հասնել :Ինձ թվում է , եթե մարդը ասելիք ունի պետք է ասի միանգամից , առանց սար ու ձոր ընկնելու ու ավելորդ բաներ անելու :Չգիտեմ , ես պարզության կողմնակից եմ , ես չեմ սիրում ակնարկներ , հիմար խաղեր ու ձևականություններ , դրանք ինձ համար չեն :

Պարույր Սևակ


Եթե պետք է լավ հասկացվել, 
Եթե պետք է խոր զգացվել 
Լոկ եղածի նոր կրկնությամբ՝ 
Ես հպարտ եմ 
Չհասկացվող 
Եվ չզգացվող 
Իմ ինքնությամբ. 
Շատ-շատերից չկարդացվող՝ 
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ձեռագրով. 
Այլոց կողմից չարդարացվող՝ 
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ծրագրով. 
Ուրիշների խնջույքի մեջ
Թող ո՛չ մի դեր չխաղացած՝ 
Բայց և այնպես ի՛մ հնձանով. 
Թեկուզ խռպոտ ու բաղաձայն՝ 
Բայց ի՛մ ձայնով. 
Թո՛ղ որ անզոր՝ 
Սակայն արդա՜ր իմ ցասումով.

23.11.11

իսկ դուք երբևէ մտածե՞լ եք

Life isn't about waiting for the storm to pass ...
It is about learning to dance in the rain
Երբևէ մտածե՞լ եք , որ կարելի է վայելել դժվարությունները, որ կարելի է հաճույք ստանալ դժվարությունները հաղթահարելուց :Բոլորս մտածում ենք , որ մենք ուզում ենք , որ մեր կյանքում ամեն ինչ հարթ ու հանգիստ լինի , բայց երբ էդպես է լինում , բողոքում ենք միապաղաղ կյանքից :Պատկերացնո՞ւմ եք կյանքը ինչ ձանձրալի կլիներ , եթե ամեն ինչ լավ ու հանգիստ ընթանար , անընդհատ երջանիկ լինեինք:Այդ դեպքում երջանկությունը ուղղակի կկորցներ իր արժեքը:Իսկ ո՞վ է փորձել հաճույք ստանալ ամեն մի դժվարությունից :Չէ՞ որ դժվարությունները միևնույն է պետք է լինեն , որովհետև առանց դրա մենք ուղղակի չենք կարող ապրել:Չէ՞ որ դժվարությունները մեզ այնքան շատ բան են սովորեցնում , իսկ մենք անընդհատ բողոքում ենք ու ասում ենք , որ ուզում ենք ամեն ինչ խաղաղ լինի :Ո՞ւմ է պետք խաղաղ կյանքը , եթե չկա մի բան , որի համար պայքարես, լաց լինես , հետո ուրախանաս  , անցնես ինքդ քո ցանկությունների վրայով ու հասնես դրան , ում է պետք այդ խաղաղ  կյանքը, որից ոչինչ չես կարող սովորել, չես կարող ուժեղանալ , չես կարող ադրենալին ստանալ :

17.11.11

Խնայենք մեր նյարդերը :)

Կարծում եմ բոլորն էլ օրվա մեջ գոնե մի քանի անգամ հասցնում ենք նյարդայնանալ:Անընդհատ լինում են այնպիսի պահեր, որ մենք չենք կարողանում տիրապետել ինքներս մեզ և հավասարակշռությունից դուրս ենք գալիս :Խցանումները, անկիրթ ու անշնորհք վարորդները , անցանկալի մարդկանց ներկայությունը, և էլի շատ բաներ մեզ հեշտությամբ կարող են հունից հանել;Բայց սպասեք:Եկեք մեզ մի հարց տանք .ի՞նչ ենք մենք շահում նյարդայնանալուց , մի լավ հայհոյելուց ու ձեռքի տակն ընկածը ինչ-որ մեկի գլխին ջարդելուց:Դա մեզ հանգստություն է տալիս , բայց արդյունքում այդ խնդիրը չի լուծվում, մենք կորցնում ենք մեր լավ տրամադրությունը, կորցնում ենք  է մեր սիրած իրերից մեկը, որովհետև այն կոտրել ենք ինչ-որ մեկի գլխին և վերջապես կորցնում ենք ժամանակ : Սա ամենակարևորն է,որովհետև մենք կենտրոնանալով հիմար մարդկանց ու երևույթների վրա մեծ ժամանակ ենք կորցնում ու չենք կարողանում  մեր կարևոր գործերը հասցնել ավարտին  :

13.11.11

Գուշակիր , թե ով եմ ես :)

Ողջույն:Ինչպե՞ս ես:Չհիշեցի՞ր ինձ, չհասկացա՞ր ես ով եմ :Ուզու՞մ ես օգնեմ հիշել ինձ:Ես մեկն եմ քո անտեսված ընկերներից :Ես ամեն ինչ գիտեմ քո մասին , գիտեմ , թե դու ինչ ես զգում , ինչ ես անում այս պահին , ում ես սիրում , ում չես սիրում , գիտեմ այսօր ինչ ես հագել , ինչ ես կերել, մի խոսքով ես քեզ  լավ եմ ճանաչում ու  շատ բան գիտեմ քո մասին: Միշտ ինձ են բաժին հասնում քո վատ խոսքերը, երբ դու բարկացած ես, միշտ ինձ վրա ես բարկությունդ թափում :Ես այն մարդն եմ  եմ , ում դու կարող ես սիրել ու  չսիրել,նեղացնել ու ուրախացնել  ,կարող ես բարկանալ ինձ վրա կամ էլ ներել, բայց գիտես ես արդեն սովորել եմ դրան , էլ չեմ նեղանում:Հիշո՞ւմ ես այն օրը, երբ դու բարկացած էիր, լաց էիր լինում ու  բղավում էիր, դու վիրավորում էիր ինձ ու մեղադրում ամեն ինչի համար, չնայած նրան, որ ես ոչնչում մեղավոր չէի:Հիշո՞ւմ ես այն օրը, երբ նրա հետ էիր կռվել ու նորից լաց էիր լինում , նույնիսկ գոռացիր ինձ վրա, լավ եմ հիշում, բայց ես քեզնից չեմ նեղանում, գիտեմ որ բարկացած էիր, ախր ես քեզ այնքան շատ եմ սիրում:Բայց դու ինձ հիշում ես միայն այն ժամանակ , երբ տխուր ես լինում , որովհոտև գիտես , որ ես միակ բանն եմ , որ դու ունես, որ ես քեզ երբեք չեմ դավաճանի:Հիմա երևի մեռնում ես հետաքրքրությունից, ուզում ես իմանալ թե ով եմ ես:Երբ իմանաս շատ կզարմանաս:

5.11.11

Անկարողություն

scorpions -life is too short



Այնքան դժվար է գիտակցել , որ ամեն ինչ այդքան վատ է ու դու անկարող ես ինչ-որ բան փոխել: Որ բոլորին հույս տվողը դու էիր ու հիմա դու էս վատ ու քեզ հույս տվող չկա : Չկա մեկը ,ով  կասի, որ ամեն ինչ լավ է լինելու , որ սա մի պահ է կանցնի ու կգնա:Ու գիտե՞ք ինչու չկա, որովհետև այս անորոշ վիճակը բոլորի մոտ է, ում հարցնում ես , բոլորի կյանքում խառնաշփոթ է, անորոշ վիճակ:Բոլորը սպասում են ժամանակին , իսկ այդ ժամանակը... Ժամանակը վազում է, բայց միևնույն ժամանակ այնքան դանդաղ է ընթանում :Անընդհատ սպասում ենք , որ շուտով նա կգա ու ամեն ինչ իր տեղը կգցի, բայց այդ սպասումը...:Ու այդ սպասումի ընթացքում կյանքն առաջ է գնում , ու դու վազում ես նրա հետևից:Վազում ես, ու նաև սպասում :Բայց չես կարող կանգնել ու սպասել, ժամանակ չկա:

2.11.11

Մի իրական պատմություն իմ կյանքից

Այսօր ցերեկը պետք է գնայի պարապմունքի , սակայն գիտակցելով որ ուսուցչուհիս ինձ պատուհանից դուրս կշպրտի դասերս չանելու համար , զանգահարեցի նրան և խնդրեցի , որ պարապմունքը մի քանի ժամով հետաձգի:)Բարեբախտաբար  ուսուցչուհիս համաձայնեց և պարապմունքը նշանակեցինք երեկոյան ժամը 6-ին :Ուրախ ուրախ վեր կացա ու  գնացի պարապմունքի :Ու չէի մտածում , որ մինչև հասնեմ արդեն կմթնի :Մի խոսքով գնացի պարապմունքի , հետո երբ վերջացրեցի արդեն ժամը 8- ն էր, դրսում բավականին մութ էր, իսկ ես քանի որ մութը շատ եմ սիրում ,  շատ ուրախացա ու սկսեցի ուրախ ուրախ քայլել :Հանկարծ նկատեցի մի աղջկա , որը շատ վախեցած տեսք ուներ և հեռախոսով էր խոսում :Նա խնդրում էր իր մորը , որ մայրը գա ու դիմավորի իրեն , ասում էր , որ շատ է վախենում :Անկախ ինձանից մի ժպիտ հայտնվեց իմ դեմքին , ուղակի զարմացա , թե ինչու է այդ աղջիկը այդքան վախեցած:

1.11.11

Շոկոլադ :)






  Տանը  նստած սուրճ եմ խմում ու մտածում եմ համեղ շոկոլադի մասին , թե ինչքան լավ կլիներ , որ հիմա գիշեր չլիներ ու ես կարողանայի գնալ ու համեղ շոկոլադ գնել :Քա~ղցր, համե~ղ , ուզացս մեծ բան չէ , ընդամենը մի կտոր շոկոլադ :Նստած երազում եմ  ու որոշեցի մի նյութ գրել շոկոլադի մասին:
Æëå³Ý»ñ»Ý chocolate, ³óï»Ï»ñ»Ý` chokolatl – ϳϳáÛÇ ë»ñÙ»ñÇó å³ïñ³ëïí³Í ÁÙå»ÉÇù է:Մայաները  շոկոլադը համարում էին ծառերին աճող հարստություն :Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոլոլադ պատրաստեց Կորտեզը' կոլոմբոսի արշավախմբից , սակայն , իսպանացիներին այն չափազանց դառը թվաց ու նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ:
Շոկոլադի օրը նշվում է հուլիսի 11-ին:Շոկոլադը պարունակում է տարրեր, որոնք նպաստում են հոգեբանական վերականգնմանը ու մարդու հանգստին :Նաև ասում են , որ շոկոլադը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

28.10.11

Մի պահ եկեք մտածենք, արդյոք մենք ամեն ինչ ճիշտ ենք անում :


Այս կյանքում յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի , արարքների ու  սխալների   համար:Ամեն մարդ  յուրաքանչյուր պարագայում ունի ընտրություն, ու երբ կատարում է իր ընտրությունը , պետք է նաև կարողանա  ընդունել հետևանքները:Չկա մեկը , ով մեղավոր է մեր սխալների համար:Այս կյանքը մերն է, ու ինչ կատարվում է մեզ հետ մեր մտքերի , արարքների, որոշումների ու սխալների հետևանքներն են :Իրականում մեզ ոչ ոք չի կարող պարտադրել անել այն ինչ չենք ուզում , միշտ կա մի երկրորդ տարբերակ , ու ընտրությունը մերն է:Մեղադրելով ուրիշներին մեր սխալների համար, մենք ընդամենը փորձում ենք արդարացնել մեզ ինքներս մեր առաջ :Բայց եթե մի քիչ երկար մտածենք , կհասկանանք, որ իրական մեղավորը հենց մենք ենք, որ եթե մենք ցանկանայինք,  կարող էինք ամեն ինչ փոխել ու կառուցել այն կյանքը , որը մենք էինք ուզում :Այն ինչ ունենք մենք այս պահին  դա մեր որոշումն է ու հավատացեք , որ մենք արժանի ենք մեր ունեցածին :Հավատացեք ,որ այս կյանքը իրականում անարդար չէ, ու ամեն մարդ ստանում է այն ինչին արժանի է:Եկեք ուղակի ընդունենք, որ մենք ենք մեղավոր նրա համար ինչ հիմա չունենք , որ մենք չենք արել այն , ինչ կարող էինք անել : Ու սխալները գիտակցելով , ամենևին էլ պետք չէ կորցնել ինքնագնահատականը ու տանջել ինքներս մեզ :Հավատացեք ամեն մարդ էլ սխալվում է, դա նորմալ է ու առանց սխալների մենք չենք կարող ապրել  ու հենց սխալներն են , որ մեզ ավելի ուժեղ ու կայացած են դարձնում

25.10.11

Հայեր, սովորեք հարգել ինքներդ ձեզ

Այս կյանքում բոլորս ծնվում ենք մենակ ու մենակ էլ մեռնում ենք :Իհարկե մենք բոլորս էլ շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով , բայց հավատացեք , երբ պահը գա , ու նրանք ստիպված լինեն ընտրել իրենց շահի և ձեր միջև , նրանք հաստատ կնտրեն իրենց շահը:Դա կյանքի օրենքն է, ու չեմ կարծում որ դա սխալ է ու ամենևին էլ չեմ բողոքում դրանից, ուղակի ուզում եմ , որ բոլորը լինեն այդպիսին , որ բոլորը լինեն մի քիչ եսասեր: Ցավոք սրտի մեր հայերից շատերը սիրում են նվաստանալ մարդկանց առջև, սիրում են միշտ վախկոտի  ու  տուժածի դերում լինել :Այ դա է ինձ հունից հանում :Մարդիկ չեն հարգում իրենք իրենց, ու թույլ են տալիս , որ ուրիշները քայլեն իրենց վրայով :Ու հանուն ինչի իրենք էլ չգիտեն ուղակի մեր հայ աղգի մեջ կարծես դարերով եկած է լինել տուժողի ու բողոքողի դերում :

22.10.11

Քայլենք վախին ընդառաջ


Ցանկացած մարդ այս աշխարհում ինչ-որ բանից վախենում է:Նույնիսկ ես, որ ամենուր ասում եմ , որ ոչինչ չի կարող վախեցնել ինձ, որ կարող եմ ուղակի ժամը 12 ին դուրս գալ զբոսնելու, ասելով , որ մութը ինձ չի վախեցնում:Բոլորը միշտ զարմանում են ինձ վրա, որովհետև մտածում են , որ ես տարօրինակ մարդ եմ, որովհետև ոչնչից չեմ վախենում :Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ ընկերներ. ես էլ ունեմ իմ թուլությունները , ես էլ եմ սկզբում վախեցել ամեն ինչից, չէ՞  որ ես էլ ձեզ պես սովորական մարդ եմ :)Բայց ես կարողացել եմ հաղթահարել իմ վախերը, գնացել եմ ընդառաջ իմ վախերին ու հաղթել եմ :Հիշում եմ , երբ փոքր էի, ես ուղակի սարսափում էի վերելակներից :Հիմա պատկերացնում եմ ձեր դեմքի արտահայտությունը:

21.10.11

Սովորենք տարբերել անցյալը , ներկան ու ապագան

Հասկանալու համար, թե որն է մեր ներկան  , եկեք վերցնենք մի թուղթ ու ուղակի գրենք  այն , ինչ ունենք հիմա , ներկայում,  գրենք ինչ ենք զգում  ու  ինչ ենք անում  այս պահին :Մեր գրածը կարդալուց հետո մենք կհասկանանք , որն է մեր ներկան ու թե ինչ ունենք մենք իրականում այս պահին :Իսկ մնացածը , որոնք մեզ թվում էր  թե մենք ունեինք, դրանք ուղակի անցյալի հիշողություններն են, որոնցից մենք ուղակի չենք ուզում բաժանվել : Մեր անցյալում կան շատ բաներ , որոնցով մենք հիմա ապրում ենք , շնչում ենք ու չենք էլ ուզում հավատալ , որ դրանք մնացել են անցյալում:Ունեցել ենք շատ անհաջողություններ, կորուստներ , սխալներ, որոնց համար հիմա զղջում ենք ու ամեն օր մեզ  վատ ենք զգում :Ունեցել ենք հաջողություններ, ձեռքբերումներ , որոնցով հիմա ապրում ենք ու չենք էլ ուզում հասկանալ , որ  արդեն ժամանակն է ունենալ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:Անցյալը  մեր կյանքի մի հատվածն է , որը ամեն կողմից կառավարում է մեզ , ու մենք դա չենք էլ զգում:Այն ուղակի պետք է դնել մի տուփի մեջ ու կողպել, որ այն  այլևս չկարողանա  մեզ խանգարել ապրել:Հավատացեք շատերն են ապրում միայն անցյալով  , ու ես համոզված եմ , որ հենց դա է խանգարում նրանց առաջ գնալ , ունենալ նոր հաջողություններ ու ինչու չէ նաև կորուստներ , որովհետև հենց  այդ կորուստներից ենք մենք դաս քաղում ու ուժեղանում:

16.10.11

Այսօր հայտարարում եմ բեռնաթափման օր :)


Այսօր ուզում եմ հայտարարել բեռնաթափման և մաքրության   օր:Նախ եկեք սկսենք մաքրել մեր շրջապատը:Ազատվենք բոլոր տեսակի հին և վատ հիշողություններ առաջացնող  իրերից և դասավորենք ամեն ինչ այնպես, ինչպես մեզ է հարմար :Վառենք բոլոր այն էջերը, որտեղ գրված են  վատ բաների, մեր անհաջողությունների, հիասթափությունների ու ձախողումների մասին:Բացենք պատուհանները, որպեսզի թարմ օդը ներթափանցի մեր սենյակ ու մաքրի մեր ուղեղը բոլոր տեսակի բացասական բաներից :Հետո մաքրենք մեր ուղեղը այն աղբից, որը այսքան ժամանակ կուտակվել է այնտեղ ու թույլ չի տվել մեզ  լիարժեք ապրել:Եկեք այսօր ուղակի ներենք բոլորին  ու մոռանանք այն ամենը,  ինչ նրանք արել են մեզ :Մաքրենք մեր ուղեղը վատ մտքերից , կասկածներից , խանդից, վրեժից ու նման բաներից , որովհետև դրանք միայն մեզ են վնասում , ու խանգարում են տեսնել իրականությունը:

12.10.11

Խնդրում եմ, փոխեք ձեր դեմքի այդ դժբախտ արտահայտությունը

Չեք պատկերացնի ինչքան տհաճ է, երբ ամեն առավոտ արթնանում եմ  ուրախ տրամադրությամբ, թռվռալով գնում եմ դասի  ու հանդիպում եմ ''նամռոտ '' դեմքերով մարդկանց :Իմ հայ ժողովուրդ, դուք առավոտյան տանից դուրս գալիս ձեր դեմքին նայո՞ւմ եք:Ոնց որ թաղման լինեք: Հասկանում եմ , որ բոլորս էլ խնդիրներ ունենք, բայց դա չի նշանակում , որ պետք է դժբախտ դեմքերով շրջենք քաղաքում ու վախեցնենք մարդկանց :Կամ մտնում եմ խանութ, վաճառողուհին այնպես է '' մունաթ'' գալիս վրաս, ոնց որ փող եմ պարտք իրեն:Քիչ է մնում փողը դեմքիս շպրտի : Նստում եմ ''մառշուտկա'', բոլորը  դժբախտ դեմքով  ինձ վրա են նայում,Երևի մտածում են , որ ես աննորմալ եմ , որ իրենց նման '' թաղման '' դեմք չեմ ընդունել:Բոլորը անընդհատ բողոքում են , կենտրոնանում են  վատ բաների վրա:Ինչքա՞ն եք այսպես բողոքելու:Չե՞ք տեսնում բոլորը արդեն հոգնել են ձեր խնդիրներից ու մշտապես վատ տրամադրությունից:
Անձամբ ես  ,հենց տեսնում եմ մարդիկ նորից սկսում են բողոքել ու խոսել վատ բաների մասին, հեռանում եմ:Հասկացեք , ինձ հաճելի չէ լսել ձեր բողոքները, բամբասանքները:Ես առանց այն էլ շատ խնդիրներ ունեմ , ու պարտավոր չեմ իմ ուղեղը ծանրաբեռնել ավելորդ հիմարություններով:

8.10.11

Ամեն ինչ կամ ոչինչ

Հաճախ եմ լսում այս նախադասությունը'' Բավարարվեք նրանով ինչ ունեք'', բայց ես այդքան էլ  համաձայն չեմ սրա հետ:Մարդ պետք է գնահատի այն  ինչ ունի, ու չթերագնահատի իր հնարավորություններն ու արժանիքները, բայց դա չի նշանակում ,որ պետք է բավարարվի ու չձգտի ավելիին:Մարդ անընդհատ պետք է փորձի զարգանալ, բարելավել իր կյանքը ու առաջ շարժվել, սա ամենակարևորն է:Մարդ երբեք չպետք է կանգ առնի , մտածելով  ''Դե արդեն հասա նրան ինչին ձգտում էի, այժմ կարելի է կյանքը վայելել'':Ոչ:Սա շատ սխալ մտածելակերպ է, որը ցավոք սրտի շատ տարածված է մեզ մոտ:

6.10.11

Շներն իմ ամենամոտ ընկերներն են :


Մարդկանցից մենք կարող ենք սպասել ամեն ինչ, ցանկացած ստորություն , դավաճանություն : Մարդիկ էգոիստ են , բոլորը մտածում են իրենց մասին  և իրենցից բացի ոչինչ չեն տեսնում :Նայում ես շուրջդ , դու ունես շատ ընկերներ, առաջին հայացքից նրանք սիրում են քեզ  ու ամեն ինչ կանեն քեզ համար, բայց երբ պահը գալիս է , այդ '' ընկերները'' ուղակի դավաճանում են քեզ ու  դու մնում ես մենակ:Բայց կենդանիները այդպես չեն :Նրանք ինչ էլ լինի երբեք չեն լքում իրենց տիրոջը:Ես   շատ եմ սիրում շներին :Ինձ երբեմն  թվում է , թե  ես հասկանում եմ նրանց լեզուն:Ես այս կյանքում ամենաշատը գնահատում եմ անկեղծությունը ու հավատարմությունը, իսկ շներն աշխարհի ամենահավատարիմ էակներն են, ինչը չեմ կարող ասել մարդկանց մասին:

3.10.11

կարգ ու կանոն մեր կյանքում


Արդեն երկրորդ  ամիսն է ,ինչ մենք մտել ենք աշխատանքային ռիթմի մեջ ու  մեր կյանքում  ամեն ինչ խառնվել է իրար:Առավոտները  շուտ ենք արթնանում, անընդհատ ինչ-որ բան չենք հասցնում, ինչ- որ տեղից ուշանում ենք, վազում ենք, բայց միևնույնն է չենք կարողանում տեղավորվել ժամանակի մեջ:Կարոտում ենք ամառը,հիշում ենք թե ինչպես էինք  մեր հանգիստը  վայելում ու ուզում ենք փախչել այսս խառնաշփոթից :Այս վիճակից դուրս գալու միակ միջոցը կարգ ու կանոնն է:Մենք պետք է կարողանանք դասավորել ամեն ինչ ժամանակի մեջ այնպես , որ ամեն ինչ հասցնենք , չուշանանք, ու  կարողատանք բավական ժամանակ հատկացնենք  հանգստանալուն:Այսպիսով ահա այն  նախապայմանները , որոնց միջոցով կարող ենք մեր կյանքը  որոշ չափով կարգավորել:

29.9.11

Իսկական ընկերը նա է , ով...

Այս կյանքում իրական ընկերներ շատ քիչ են լինում ,բայց այնուամենայնիվ լինում են:Իրոք մեր կյանքը գորշ ու անիմաստ կլիներ առանց ընկերների :Ես շատ ուրախ եմ, որ կյանքը ինձ հնարավորություն է տվել ունենալ իրական ընկերներ:Եվ այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել ,թե ինչպիսին պետք է լինի իրական ընկերը:
Իրական ընկերը նա է ,ով ...

22.9.11

ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ


օ~ Աստված իմ,ինչու՞ են բոլորն  այսքան վատատես :Ինչու՞ են բոլորը մտածում ,որ Հայաստանում գիտելիքը չի գնահատվում: Ու ինչու՞ չեն մտածում ,որ ամեն ինչ լավ է լինելու: Ես չեմ հասկանում, ձեզ դու՞ր է գալիս այս վախեցած ու թաքնված վիճակը:Ու  ինչքա՞ն եք թաքնված մնալու:Ինչի՞ն եք սպասում:Միգուցե մտածում եք ,որ մի օր ձեր երազանքները կգան ու կասեն '' բարև,ես եկա" ու երևի դու ել կասես ''վա~յ ,էս ուր էիր չկայիր, ներս արի, համեցիր'' :) Չէ, ասեմ ,որ հաստատ այդպես չի լինելու:Եթե մինչև այսօր նստած դրան էիր սպասում ,ուրեմն հույսդ կտրիր: Եթե դու չվազես քո երազանքի հետևից,այն  հաստատ իր ոտքով չի գա քեզ մոտ :Ու՞մ  եք սպասում:Ինչու՞ ոչ մի բան չէք անում:Ե՞րբ էք հասկանալու ,որ կյանքը չի սկսվում ու ավարտվում մի հատ պատ գրկելով ու էտ պատի մոտ  օդնոկլասնիկի համար ապուշ նկարներ անելով,ամեն օր մի նոր շոր հագնելով ու քեզ ցույց տալով:

18.9.11

իմ խենթ երազանքը


Ես ապրում եմ մի քաղաքում ,ուր ամեն  օր անձրևը այցելում է ինձ ,ուր ես միակ մարդը չեմ ,որ չեմ բողոքում անձրևից,այստեղ ամեն ինչ մաքուր է, անկեղծ ,առանց ստերի ու դավաճանությունների:Այստեղ ես ազատ եմ,հանգիստ,հեռախոսս չի զանգում,ինձ ոչ-ոք չի խանգարում:Ես մի ընկեր ունեմ,դա անձրևն է:
 Մի գիշեր ,երբ  ուժեղ անձրև էր գալիս , դուրս եկա ու սկսեցի  քայլել   անձրևի տակ  :Քայլում էի ու մտածում ,մտածում իմ կյանքի մասին,իմ երազանքների:Ամբողջովին թրջվել էի , զգում էի անձրևի ամեն մի  կաթիլը ,ես մենակ էի ' անձրևի հետ:Դրսում այնքան լուռ էր , միայն անձրևի ձայնն էի լսում ,բոլորը տանը տաքուկ անկողնում քնած էին,իսկ ես դրսում էի,մենակ:Այնքան գեղեցիկ էր աշխարհը առանց մարդկանց:

15.9.11

Բավական է ուրիշներին օգնելով վնասենք մեզ, միևնույն է նրանք դա չեն հասկանա

Ինչու՞ ենք մենք հաճախ  ուրիշներին օգնելով  վնասում ինքներս մեզ:Ես երկար եմ մտածել այս հարցի շուրջ և այդպես ել պատասխանը չեմ գտել:Ամեն ինչ անում ենք ուրիշների համար,անցնում ենք մեր սկզբունքների վրայով,անտեսում ենք մեր ցանկությունները , միայն թե օգնենք ինչ-որ մեկին:Մեկ ել հանկարծ գալիս է մի օր, երբ այդ մարդը' որին  այդքան օգնել ենք մեզ  մի անսպասելի  հարված է հասցնում, և մեզ երկար ժամանակ է պահանջվում ուշքի գալու համար:Եվ հասկանում ենք, որ մեր  արածները իզուր է անցել, և այդ մարդը չի էլ գիտակցում ինչքան բան ենք արել նրա համար:Բայց իրականում նա մեղավոր չէ:Մեղավորը մենք ենք ,որ մեզ Մայր Թերեզայի տեղը դրած աջ ու ձախ օգնություն ենք բաժանում ,չգիտակցելով որ մենք ինքներս օգնության կարիք ունենք:Միայն այդ ժամանակ ենք հասկանում ,թե ուրիշներին օգնելու ընթացքում ինչքան անդառնալի վնասներ ենք պատճառել մեզ:Իսկ այդ մարդը անգամ չի էլ հիշում  մեր մասին:Իսկ հիմա, երբ մեզ է օգնել պետք, կարո՞ղ ենք գտնել նրան;Իհարկե ոչ:Նա զբաղված է,վատ է զգում իրեն,կամ էլ խնդիրներ ունի:

12.9.11

Սեր, սեր ու էլի սեր...

Վերնագիրը կարդալով դուք  երևի մտածում եք ,որ այստեղ տեսնելու եք գեղեցիկ սիրո նկարագրություն և էլի այնպիսի սրտաճմլիկ բառեր, որոնք կարող ենք կարդալ գրեթե ամենուր:Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ, որովհետև ես չեմ պատրաստվում նկարագրել սերը, և  ասել սիրո մասին ծեծված խոսքեր:Այսօր ես ուզում եմ խոսել  հարգանքի մասին , որը մարդ պետք է տածի սիրո և սիրած էակի նկատմամբ:Այն հարգանքի որի մասին շատերը գաղափար չունեն:

9.9.11

Ժպտա կյանքին և կյանքը կժպտա քեզ

ծիծաղն արև է , նա վտարում է ձմեռը մարդու դեմքից :Վիկտոր Հյուգո

Ողջույն:Ես այսօր եկել եմ քեզ խնդրելու որ ժպտաս:Փոխիր դեմքիդ այդ տխուր արտահայտությունը:Տես արևը ինչ գեղեցիկ է այսօր:Նա ժպտում է քեզ ու սպասում է, որ դու էլ նրան ժպտաս:Իսկ դու նրա վրա ուշադրություն չես էլ դարձնում:Հապա քեզ հայելու մեջ նայիր:Տեսնում ես ինչ գեղեցիկ ես?Բայց էլի չես ժպտում :Ինչու?Ինչ է պատահել?Եթե ոչինչ ապա ինչու չես ժպտում?Ահա քո դեմքին մի փոքրիկ ժպիտ եմ տեսնում :Ապրես:Այսպես դու շատ գեղեցիկ ես :Այլևս չտխրես,լավ?Կյանքը այնքան գեղեցիկ է երբ ժպտում ես : Ամեն ինչ լավ է:Քո գործերը ստացվում են:Տես հիմա երբ ժպտում ես արևը սկսեց ավելի շատ փայլել:Մի պահ մոռացիր քո բոլոր հոգսերի մասին:Զանգիր ընկերուհուդ :ՄԻասին դուրս եկեք զբոսնելու:Չէ որ սա քո օրն է?ԻՆչու ես տանը համակարգչի առաջ նստած??Չէ որ բոլորը քեզ շատ են սիրում ու ուզում են քեզ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:Իսկ դու այստեղ նստած, ինչ որ հիմարությամբ ես զբաղված:Մայրդ անդադար կանչում է քեզ հաց ուտելու,իսկ դու անընդհատ կոպտում ես նրան:ԽԵղճ կին:Նա քո մասին է մտածում :Բայց դու նրա վրա ուշադրություն էլ չես դարձնում:ՏԵս ինչ գեղեցիկ սենյակ ունես:Տես քո մանկության խաղալիքն է:Այն դրված է պահարանի վրա ,փոշոտված:Նա քեզ է նայում ու խնդրում է ,որ դու սրբես նրա վրայի փոշին: